Մինչ Բրյուսելում ՀՀ-ի գլուխն են շոյում, կերակրում դեմոկրատական PEDIGREE-ով,Եվրահանձնաժողովը պատրաստվում է էներգետիկ հուշագիր ստորագրել Ադրբեջանի հետ

Գրառման մեջ մասնավորապես ասվում է, որ հուլիսի 18-ին Եվրամիությունը պատրաստվում է ստորագրել «շատ կարևոր էներգետիկ հուշագիր Ադրբեջանի հետ», ինչի մասին Utilitalia-ի վեհաժողովում ասել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարը (Կադրի Սիմսոն)․ այս մասին փոխանցում է գրասենյակի ղեկավար Ստեֆանո Գրասին։
«Սպասվում է, որ հուշագիրը կստորագրվի էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնի Բաքու այցի ընթացքում։ Հետպատերազմյան ժամանակաշրջանում Նիկոլի արտաքին քաղաքականության ձախողումներից մեկն էր Ադրբեջանի կողմից հայերի դեմ սանձազերծված պատերազմի համաշխարհային «համաներումը»։ Մինչ հայերին կերակում են դեմոկրատական PEDIGREE-ով, իրադարձությունները տարածաշրջանում զարգանում են իրական քաղաքականության տրամաբանությամբ»,- ասված է Մելիք-Ադամյան 2 տելեգրամյան ալիքի գրառման մեջ: