Ոչինչ մի արեք, էլի.Բանկերի փողը պակասել է, և որոշել են մեր հաշվին դրանց չաղացնել

Դեռևս մարտի սկզբին ասել էինք դրա վտանգի մասին։ Ի՞նչ արեցին։ Ոչինչ։ Դրամի արժևորման արդյունքում տնտեսության իրական հատվածը կաթվածահար է։ ԿԲ նախագահը կմկմալով ինչ-որ բաներ էր բացատրում արժևորման հետ կապված. իբրև թե գնաճի ճնշում կա, այդ իսկ պատճառով ԿԲ-ն դոլար չի գնում շուկայում։ Լսում ես ու զարմանում, այդ մարդը ժամանակակից որևէ տեսություն կարդացած կ՞ա, երբ գնաճը չեզոքացվում է առանց ազգային արժույթի արժևորման։ Հիմա էլ հուլիսի 1-ից գործում է անկանխիկ գործառնությունների մասին մի անհեթեթ օրենք։ Նորից բանկերի փողը պակասել է և հավանաբար որոշել են մեր հաշվին դրանց չաղացնել։ Ո՞վ կարող է ասել, թե այդ օրենքը ի՞նչ կապ ունի ստվերի հետ։ Ոչ մի։ Ոչինչ մի արեք էլի. հավատացեք տնտեսությունն առանց ձեր օրենքների ավելի լավ կարող է զարգանալ։ Թե չէ անընդհատ «ռեֆորմներ» եք անում, տնտեսությունն «աճում» է, բայց արի ու տես, որ մեր բոլոր հարևաններից ավելի ու ավելի ենք ետ ընկնում։
Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ