Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

08 հուլ 2022 16:18

Ռուսաստանցի լրագրող.Հարց ունեմ ՀՀ իշխանություններին՝ իսկապե՞ս մուտքի թույլտվություն կտաք Վառնավային, որը պաստառի վրա լավաշով էր փաթաթվել

Լրագրող Միխայիլ Շախնազարովը YouTube-ի իր «Ամբողջ պարբերություն» հաղորդման շրջանակում կասկած է հայտնել առ այն, որ Հայաստանի իշխանությունները թույլ կտան հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Վառնավային մուտք գործել երկիր՝ լավաշի հետ կապված սկանդալային գովազդից հետո, գրում է gazeta.ru-ն։


«Հարց ունեմ Հայաստանի իշխանություններին՝ իսկապե՞ս մուտքի թույլտվություն կտաք Վառնավային, որը պաստառի վրա լավաշով էր փաթաթվել։ Սա զարմացնում և զայրացնում է»,- ասել է Շախնազարովը:


Նա շեշտել է՝ լավաշը հաց է, որին կովկասցիները հարգանքով են վերաբերվում։ Լրագրողը ենթադրել է, որ եթե նման պաստառ հայտնվեր Գրոզնիում, Նալչիկում կամ Նազրանում, ապա «զրույցը շատ կարճ ու արդար կլինի»։


Խոսքը Վառնավայի «Ջրի տակն անցնել  Երեւանում» շոուի գովազդային պաստառի մասին է։ Պաստառի վրա Comedy Woman նախագծի աստղը մերկ կանգնած էր Ալեքսանդր Գուդկովի, Նատալյա Եփրիկյանի և Եվգենի Բորոդենկոյի հետ։ Շոումենները ծածկված էին լավաշով։ Համացանցում քննադատությունների պատճառով միջոցառման կազմակերպիչները որոշել են լավաշը փոխարինել փայլաթիթեղով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր