Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մեր մոլորակը, ինչ վախճան է սպասվում մեր մոլորակին          Ադրբեջանը պատրաստ է գա՞զ տրամադրել Հայաստանին.Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»       Տեսանյութ.Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք    

11 հուլ 2022 14:30

Հայտնվել ենք փակուղու առջև. համառ ցանկություն Էրդողանի հետ հանդիպելու, սակայն վերջինս պայման է դնում այդ հանդիպման համար

Անդրկովկասում ընթացող գործընթացներից արևմտյան շրջանակներում ամենաքննարկվող թեմաներից է դարձել Նիկոլ Փաշինյանի համառ ցանկությունը հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որպեսզի հայ-թուրքական հարաբերություններն այս անշարժ վիճակից դուրս բերվեն: Այդ խնդրի լուծման համար ռուսական շրջանակները պնդում են, որ Փաշինյանը նույնիսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է խնդրել՝ հաշվի առնելով Պուտինի և Էրդողանի լավ հարաբերությունների առկայությունը: Սակայն, ըստ թուրքական շրջանակների, Էրդողանը պայման է դրել այդ հանդիպման համար, որ «...հայկական կողմը համաձայնվի բացել զանգեզուրյան միջանցքը Թուրքիայի և Ադրբեջանի համար...»:


Ըստ նույն շրջանակների, Փաշինյանը պատասխանել է, որ այդ պայմանի կատարման դեպքում նա կարող է կորցնել իր իշխանությունը: Զարմանալին այն է, որ Փաշինյանը հիմնավորել է իր այդ ցանկությունը՝ հանդիպել Էրդողանի հետ, Պուտինին այն տեսակետով, թե Ադրբեջանի հետ հաշտեցումը չի ստացվում, և ինքը՝ Փաշինյանը ուզում է Էրդողանի հետ լավ հարաբերություններ հաստատելով չեզոքացնել ադրբեջանական վտանգը: Համենայն դեպս այդպես են պնդում ռուսական շրջանակները: Մինչդեռ Փաշինյանի այս մոտեցման վրա գրեթե բաց ձևով ծիծաղում են ոչ միայն թուրքերն ու ադրբեջանցիները, այլև ռուսները: Վերջիններս զարմացած են, որ Փաշինյանը մինչ այսօր չի հասկացել, որ Ադրբեջանի այսօրվա ռազմատենչ հռետորաբանությունը համաձայնեցված է Անկարայի հետ: Վերջինս Հայաստանի հետ կոշտ լեզվով հարաբերվում է Ադրբեջանի միջոցով, քանզի ներկա աշխարում «մեծ» երկրի կողմից «փոքր» երկրի հանդեպ բացահայտ ճնշումը չէր ընկալվի: Ահա, թե ինչու Անկարան իր այդ մոտեցումը Հայաստանի նկատմամբ կիրառում է Ադրբեջանի միջոցով:


Ադրբեջանն ու Թուրքիան Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունները փորձում են կառուցել «բարի» և «չար» ոստիկանի կոնցեպտի միջոցով: Իսկ Փաշինյանն էլ մինչ այսօր չի հասկացել այս տարրական ճշմարտությունը և բողոքում է այդ մոտեցումից մե՛կ Պուտինին, մե՛կ Արևմուտքի ներկայացուցիչներին և ցանկանում է հանդիպել Էրդողանի հետ, որպեսզի չեզոքացնի Ադրբեջանի վտանգը: Փաշինյանը վախենում է Ադրբեջանի ռազմատենչ պահվածքից և փորձում է դա կանխել Թուրքիայի հետ լավ հարաբերություններ հաստատելով, իսկ վերջինս քմծիծաղով նշում է, որ իրենք Հայաստանի հետ հարաբերությունները հաստատելու են Ադրբեջանի շահերը հաշվի առնելով:


Փաստորեն, կարելի է ասել, որ Փաշինյանը հայտնվել է փակուղու առջև՝ իր իսկ վարած ծիծաղելի աստիճանի պարզունակ քաղաքականության պատճառով, և անկեղծորեն չի հասկանում, թե ինչպես կարող է դուրս գալ այս իրավիճակից:


Ինչ վերաբերվում է Հայաստանի ներկայիս քաղաքական վերնախավին, ապա կարող ենք արձանագրել, որ ներկայումս միակ գործոնը որն առկա է, դա այն է, որ գրեթե բոլոր շրջանակները իրենք իրենց դրել են դիտորդի կարգավիճակում՝ փաստացի հրաժարվելով մտածել իրական օրակարգային խնդիրների մասին, մտածելով, որ ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է Փաշինյանի վրա: Ինչ վերաբերում է վերջինին, ապա նա էլ արդեն կորցրել է գրեթե բոլոր հնարավորությունները՝ զերծ պահել Հայաստանը վտանգներից, քանզի իր անսկզբունքային պահվածքի պատճառով կորցրել է իր հանդեպ վստահությունը մեր պոտենցիալ բոլոր գործընկերների մոտ և որպես հետևանք՝ ամրապնդել է մեր պոտենցիալ հակառակորդների մոտ այն համոզմունքը, որ այս պայմաններում Հայաստանի պետականության փլուզման հարցը դառնալու է ժամանակի հարց, և պարզապես ճիշտ պահին պետք է օգտվել այդ իրավիճակից:


Սա է իրականությունը:


Արտակ Հակոբյան


Աղբյուրը՝ zham.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր