ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

11 հուլ 2022 15:05

Սա լեռն է ուզում իրենով անել.սրանով կերևա՝ Հայաստանը դեռ պետությո՞ւն է, թե՞ հարճ

 Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը Հատիսի լանջին բավականին բուռն քննարկումների և վեճերի տեղիք է տվել։ Գագիկ Ծառուկյանը բազմամիլիոնանոց ծրագիրը ներկայացնելիս՝ հաշվի է առել նաև հանրության ցանկությունը, իսկ կառավարությունը իր նիստում հավանություն է տվել այս ծրագրին։
Լրագրող Վարդ Սիմոնյանի գրառումը. «․․․․․․և մի բան էլ, եթե այսքան լեղապատառ քննարկում եք էս ՄԵԳԱ-ին կամ ավելի ճիշտ՝ ՄՈՒԼՏԻ-կին, ապա ճանճն առանձնացրեք կոտլետից։ Սա բնավ էլ մի արձանի պատմություն չէ կամ փառասիրության հագուրդ։ Սա լեռն է ուզում իրենով անել, հող է քաշում պետության ոտի տակից՝ Հատիսն է գրավում, իրեն դրա ՄՈՒԼՏԻ-պլիկացիոն էֆեկտն է հետաքրքիր, իսկ դուք հետազոտակա՜ն, գիտահետազոտակա՜ն․․․․․ Եվ տրամաբանությունը երկաթյա է՝ խի՞ ես Ալիևից պակաս տղա եմ, նրան կտաք, ինձ չե՞ք տա։ Եվ ուրեմն՝ էս հարցը փորձաքար է երկրի համար, սրանով կերևա՝ Հայաստանը դեռ պետությո՞ւն է, թե՞ հարճ՝ ներքին և արտաքին ավարառուների ձեռքին»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր