Կա հիվանդությունների դասակարգիչ.Պետք է ուրախ լինենք, որ առողջական վիճակը բարելավվել է. Նախարարը՝ ոտքը կորցրած լեյտենանտին հատուցումից զրկելու մասին

Նախարարը նշեց, որ քաղաքական որոշման արդյունքում չի տրվում հաշմանդամության կարգը. «Կա հիվանդությունների դասակարգիչ, որը հաստատվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Երբ մեր բժիշկները պատերազմում հաշմանդամություն ստացած մարդկանց կարգը երկրորդից դարձնում են երրորդ, դա արվում է համաձայն այդ դասակարգիչների: Այսինքն իր առողջական վիճակի մեջ տեղի է ունեցել բարելավում: Սա պետք է դիտարկել դրական դինամիկա:
Կա սահմանված կարգ, եթե փորձաքննության արդյունքները չեն բավարարում, կարող են դիմել վերափորձաքննության: Եթե էլի չի բավարարում, կարող են դիմել նախարարություն: Եթե դա էլ չի բավարարում, դատական կարգով կարող են բողոքարկել»,-ասաց Նարեկ Մկրտչյանը:
Հարցին, թե ադեկվա՞տ բացատրություն է, որ մեկ ոտքը կորցրած անձին ասում են՝ մեկ ոտքը կա եւ չունի ուղեկցող հիվանդություներ, նախարարը պատասխանեց. «Երչբ մարդը վերին կամ ստորին վերջութի ամպուտացիա է ունենում, պետության պարտականությունն է իր կենսաֆունկցիաները վերականգնելու համար միջոցներ տրամադրել: Մենք իրենց տրամադրել ենք ֆունկցիոնալ պրոթեզներ: Եթե այդ պրոթեզով իր կենսաֆունկցիան դու վերականգնել ես, դու դարձնում ես այդ մարդուն ֆունկցիոնալ, որը կարող է աշխատել, իրեն դրսեւորել: Մենք պետք է ուրախ լինենք, որ առողջական վիճակում բարելավում է եղել այս մեկ տարում»: