Ձյուն, բուք, մերկասառույց, ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ          Դոլարն ու ռուբլին թանկացել են, ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 29-ի համար       Շիրակի փողոցում բшխվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն․ 4 վիրшվորներից մեկը հղի կին է, մյուս երեքը՝ երեխաներ    

12 հուլ 2022 14:28

«Խաղաղության դարաշրջանի» բացումը կարծես թե ուշանում է.«Դրական ազդակները» փամփուշտների տեսքով են

Իշխանությունների կողմից «խաղաղության դարաշրջանի» բացումը կարծես թե ուշանում է: Պարբերական հայտարարությունները և դե-ֆակտո իշխանությունների ստեղծած քարոզչական ֆոնը թշնամիներից եկող «դրական ազդակների» մասին հակասության մեջ են սահմանին չդադարող կրակոցների հետ:
Հուլիսի 11-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ավելին՝ նույն ժամանակահատվածում հենց ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն են տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ»:


Հասարակության ուշադրությունը շեղելու ուղղությամբ աշխատող իշխանական մեդիադաշտում հեշտությամբ ստվերվեցին նաև ավելի վաղ տարածված հայտարարություններն առ այն, որ Ադրբեջանը կրակել է սահմանի արևմտյան հատվածում տեղակայված Խաչիկ և Ելփին գյուղերի ուղղությամբ։ Մասնավորապես՝ հուլիսի 7-ին ադրբեջանական ստորաբաժանումները կրակել էին Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել էր քաղաքացիական ավտոմեքենա։ Դրանից երեք օր առաջ՝ հուլիսի 4-ին, ադրբեջանական կողմը կրակ էր բացել Խաչիկ գյուղի ճանապարհի և հայկական դիրքերի ուղղությամբ։ Վնասվել էր համայնքապետի մեքենան։


Այսպիսով՝ մինչ Ադրբեջանը չի համաձայնում այսպես կոչված «զորքերի հայելային հետքաշման», շարունակում է ուժի կիրառման քաղաքականությունը ՀՀ դեմ, վերջինիս դե-ֆակտո ղեկավարը լիասիրտ շնորհավորանքներ է հղում Ադրբեջանի առաջնային հովանավոր ցեղասպան պետության՝ Թուրքիայի ղեկավարին։
hayaliq.com/

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր