Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար          Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»       Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»    

14 հուլ 2022 13:30

Աշխարհը մեծ տնտեսական անկման շեմին է.դեռ երկար ժամանակ թունելի վերջում լույս չի երևալու, վատ է լինելու

«Աշխարհի մեծ մասը բախվելու է տնտեսական լուրջ խոչընդոտների 2023 թ.-ին, որոնք հանգեցնելու են տնտեսական անկման` մի քանի տարի տևողությամբ»,- ասել է ամերիկյան ներդրող Ջիմ Ռոջերսը` ռուսական «Ռիա» լրատվագործակալությանը տված հարցազրույցում։

«Աշխարհի մեծ մասում մենք կբախվենք շատ լուրջ խնդիրների։ Այս անգամ մեզ երկարատև անկում է սպասվում, և դեռ երկար ժամանակ թունելի վերջում լույս չի երևալու։ Վատ է լինելու»,- հայտարարել է Ջ․ Ռոջերսը։

Խոսելով տևողության մասին` բանախոսը նշել է, որ այն կարող է ձգվել 2, 3 կամ նույնիսկ 4 տարի։ Ներդրողը նույնօրինակ հոռետեսական գնահատական է տվել նաև իր երկրի՝ ԱՄՆ-ի տնտեսական իրավիճակին։ Վերջինիս պարագայում ենթադրվում է, որ այդ անկումը կա՛մ արդեն սկսվել է, կա՛մ շուտով կսկսվի։ Մինչ այդ ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված իր կիրակնօրյա հարցազրույցում հայտարարել է, որ չի տեսնում հիմքեր նման գնահատականների համար։

«Բոլորս էլ տեսնում ենք, որ գործերն այդքան լավ չեն, ինչպես մեկ տարի առաջ։ Գործընթացները դանդաղում են, և էական չէ, արդյոք դա արդեն տեղի է ունեցել, թե կլինի օգոստոսին կամ սեպտեմբերին։ Մենք այն փուլում ենք, երբ կա՛մ արդեն հատել ենք անկման շեմը, կա՛մ նոր ենք պատրաստվում մուտք գործել»,- նշել է Ջ․ Ռոջերսը։
hayaliq.com

Վերջինիս կարծիքով՝ անկումներից ամերիկյան տնտեսության մեջ չի ստացվի խուսափել, այդ թվում՝ նաև «շլացնող պետական պարտքի պատճառով»։

«Եթե մենք դադարեցնենք գումար տպել, պարտքով վերցնել և ծախսել, ապա տնտեսությունը անկում կապրի, քանի որ այն հիմա հիմնված է մեծ քանակով փող տպելու և պարտքով տալու վրա։ Վերջիվերջո մենք ստիպված կլինենք կանգ առնել, շուկան վաղ թե ուշ կստիպի մեզ գնալ այդ քայլին։ Այնպես որ՝ միակ ելքը սխալներն ընդունելը, այս ցավի հետ հաշտվելը, անկումը հաղթահարելն ու ամեն ինչ նորից սկսելն է։ Ես չգիտեմ այլ կախարդական միջոց` այս խնդիրը լուծելու»,- ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր