Ո՞րն է այս իշխանության հակաթույնը. կա´մ անհատապես մորթվելու ենք, կամ՝ ուս-ուսի տված ապրելու          Տեսանյութ.Հայաստանն ընդամենը մանրադրամ է.Հայաստանը կկորցնի տարածքներ հարավում, «Զանգեզուրի միջանցքը» կճեղքվի, Նախիջևանն ու Ադրբեջանն էլ կմիանան Թուրքիային       Փաշինյանը սպառնացել է՝բերետավորներին մտցնելու եմ գյուղ    

15 հուլ 2022 14:24

«Մեր երեխեն իրեն չէր կարող խփել, չի կարող կատարվածը ինքնասպանություն որակվի»․ Սիսիանում մահացած 19-ամյա Արսեն Մանուկյանի հորեղբայր

Երեկ՝ հուլիսի 14-ին, ժամը 10։25-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային 19-ամյա Արսեն Արմենի Մանուկյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։



168.am-ին հայտնի դարձավ, որ ժամկետային զինծառայողը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից էր, զորակոչվել էր 1 տարի 1 ամիս առաջ։ Նախ ծառայել էր Սյունիքի մարզի Կապան քաղաքում, այնուհետև տեղափոխվել Սիսիանի զորամաս, որտեղ էլ դեպքը տեղի է ունեցել։


19-ամյա Արսեն Մանուկյանի հորեղբայրը՝ Էդիկ Մանուկյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք վստահ են՝ կատարվածը ինքնասպանություն չէ՛․



«Մեր երեխեն իրեն չէր կարող խփել։ Ներկա պահին փորձաքննություն է գնում, տեսնենք, թե Զինվորական դատախազությունն ինչ որոշում կկայացնի, մեր երեխեն չէր կարող իրեն խփել, մեր երեխուն մենք լավ ճանաչում էինք․․․ Գլխի շրջանում է հրազենային վիրավորումը, չէր կարող ինքն իրեն գլխից կրակեր, դրա համար մենք պնդում ենք, որ չի կարող կատարվածը որպես ինքնասպանություն որակվի․․․»։


Արսենն ունի 2 քույր և 1 եղբայր, ինքը կրտսերն էր․


«Մեծ եղբայրն էլ պայմանագրային ծառայող է, նաև 44-օրյա պատերազմին է մասնակցել։ Հայրը 25 տարի սահմանապահ է եղել, հիմա արտագնա աշխատանքի է, սպասում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունից գա․․․


Ծանր վիճակի մեջ են մեծացել էս երեխեքը՝ սոցիալական անապահով վիճակում, ու խելոք, դաստիարակված, կրթված երեխեք են․․․»,- ասաց Էդիկ Մանուկյանը։


Նա պատմեց, որ եղբորորդին՝ Արսենը, վերջին անգամ մոր հետ է հեռախոսազրույց ունեցել, տրամադրության մեջ անհանգստացնող ոչինչ չի նկատվել․


«Երեխու տրամադրությունը նորմալ է եղել, ընկճվածություն ընդհանրապես չի ունեցել։ Ինքը միշտ էլ պարզերես, աշխատող-չարչարվող երեխա է եղել․․․»։


19-ամյա Արսեն Մանուկյանի հուղարկավորությունը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ հուլիսի 18-ին, Վարդենիսում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր