Միջադեպ քաղաքացիների ու պարեկների միջև․ պարեկներն արցունքաբեր գազ են կիրառել և կրակել օդ
Որոշ ժամանակ անց, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները՝ համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Երևանի կայազորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ, այնուհետեւ համագործակցելով ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների հետ, պարզել են, վիճաբանության մյուս մասնակցի ինքնությունը: Կատարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս ինքնակամ ներկայացել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք: Նա նույնպես Գեղարքունիքի մարզի բնակիչ է, 27-ամյա Տ.Խ.-ն: Ա.Օ.-ն և Տ.Խ.-ն ոստիկանների կողմից ներկայացբվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել են:
