Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու դեպքում Վրաստանին սպառնում է պատժամիջոցներ          Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել       Տեսանյութ.Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ինքնաթիռում՝ 15 կանանց մասնակցությամբ    

19 հուլ 2022 12:32

Տեսանյութ․Ադրբեջանի զիջումը՝ 1-2 ժամ Ստեփանակերտի ռադիոյով հայերեն հաղորդումներ.Անգամ եթե համաձայնենք ու ասենք, որ ԼՂ չկա, ապա երաշխիք չի լինի, որ Ալիևը չի հարձակվի Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի վրա

Հայաստանի կառավարությունն ակնարկում է, որ պատրաստ է ընդունել դե յուրե Ադրբեջան, դե ֆակտո անկախ Լեռնային Ղարաբաղ, լայն ինքնավարություն, միջազգային խաղաղապահներով։ Բաքուն, հրապարակային ասում է ԼՂ գոյություն չունի, իսկ ոչ հրապարակային՝ որ կարող թեթև մշակութային ինքնավարություն տալ, թույլ տալ, որ Ստեփանակերտի դպրոցներում հայերը 1-2 ժամ հայերեն սովորեն։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։

«Ադրբեջանի տեսանկյունից առավելագույն զիջումը Ստեփանակերտի ռադիոյով 1-2 ժամ հայկական երաժշտությունն է։ Այս իմաստով, դժվար է պատկերացնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումներն այնքան կմոտենան, որ կլինի Արցախի մասին միասնական տեքստ, որն էլ կմտնի Հայաստան-Ադրբեջան պայմանագրի մեջ։ Այդ պատճառով էլ Հայստան-Ադրբեջան, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրն առայժմ որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Այդպիսի պայմանագիր չի կարող լինել, առանց ԼՂ հարցի ներառման»,- նշել է քաղաքագետը։

Պողոսյանը կարծում է, որ եթե անգամ համաձայնենք Ալիևի հետ ու ասենք, որ Լեռնային Ղարաբաղ չկա, ապա երաշխիք չի լինի, որ Ադրբեջանը չի հարձակվի Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր