Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է       Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.    

20 հուլ 2022 18:18

Ադրբեջանի հետ պարզաբանել ենք, հիմա կանցնենք կոնկրետ գործողությունների

Իրանի հոգևոր առաջնորդի հետ մենք խոսել ենք հիմնականում ռազմավարական բնույթի հարցեր՝ այդ թվում տարածաշրջանում իրավիճակի զարգացմանը վերաբերող։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահը՝ պատասխանելով Իրան կատարած այցի արդյունքներին վերաբերող լրագրողների հարցերին։


Դա, բնականաբար, իր գործունեության ոլորտն է։ Ինձ համար շատ կարևոր էր լսել նրա կարծիքը, նրա գնահատականները։ Պետք է ասել, որ շատ հարցերում մեր դիրքորոշումները համընկնում են Իրանի հետ։ Ըստ այդմ՝ այդ ահնդիպումը շատ կարևոր էր և օգտակար»,- Վլադիմիր Պուտինի խոսքը փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը։


Իրանը թույլ չի, որ փակվի Հայաստանի հետ սահմանը․ Իրանի հոգևոր առաջնորդը՝ Պուտինին


Նշելով, որ նախագահ Ռաիսիի հետ հանդիպմանը քննարկվել են տնտեսական բնույթի հարցեր՝ Պուտինը գոհունակությամբ շեշտել է, որ վերջին կես տարվա ընթացքում Իրան-Ռուսաստան ապրանքաշրջանառությունը 40 տոկոսով աճել է։


Մենք փոխգործակցում ենք բավականին հեռակարային ուղղություներով՝ ըդ որում տարբեր ոլորտներում։ Դրանցից մեկը ենթակառուցվածքների հարցն է։ Տեղյակ եք, որ ՌԴ փոխվարչապետերից մեկի ղեկավարության ներքո գործում է աշխատանքային խումբ, որը զբաղվում է Անդրկովկասում հարաբերությունների կառուցմամբ, ենթակառուցվածքների զարգացմամբ, Հարավային Կովկասում ենթակառուցվածքների հարցերի լուծմամբ, որն առնչվում է Հայաստանին, Ադրբեջանին և Ռուսաստանին։ Ահա այդ՝ իրանական ուղղությամբ, շատ բան կարելի է անել»,-աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը։


Նա նաև ասել է, թե Հյուսիս-հարավ երթուղով արդեն անցել է առաջին փորձարարական երկաթուղային կազմը։


Դա կարճ երթուղի է, որը հետո դուրս է գալու Իրանի հարավային նավահանգիստները, իսկ այստեղ՝ Պարսիկ ծոց և Հնդկաստան։ Կա մի կոնկրետ հատված՝ Ռեշտ-Աստարա․ դա իրանական տարածքում փոքր հատված է՝ 146 կմ երկարությամբ։ Այդ հատվածի շինարարությամբ շահագրգռված է Ադրբեջանը։ Վերջերս՝ Կասպյան գագաթնաժողովի շրջանակում մենք հանդիպել ենք Իլհամ Ալիևի հետ և դա քննարկել ենք։ Մեր իրանցի գործընկերները հաստատեցին, որ Իրանը ևս շահագրգռված է դրանում։ Շահագրգրված է դրանում նաև Ռուսաստանը, քանի որ այդ դեպքում մենք կկարողանանք Ռուսաստանի հյուսիսից՝ Սանկտ Պետերբուրգից ուղիղ կապով դուրս գալ Պարսից ծոց։ Դա շատ հետաքրքիր և հեռանկարային երթուղի է։ Հարցը նրանում է, որ կառուցվի այդ հատվածը՝ 146 կմ-ը»,-ասել է Պուտինը և հավելել, որ Ռուսաստանը պատրաստ է կառուցել այդ հատվածը։


Մենք պետք է համաձայնություն ձեռք բերենք այդ հատվածի շինարարության հետ կապված։ Մեր իրանցի գործընկերների հետ ընդհանուր առմամբ արդեն համաձայնություն ենք ձեռք բերել․ կրկնում եմ՝ Ադրբեջանի հետ պարզաբանել ենք։ Հույս ունեմ՝ հիմա կանցնենք կոնկրետ գործողությունների։ Բացի այդ, աշխատանքն ինքնին մեզ համար հետաքրքիր է, քանի որ դա, ըստ էության, ներմուծմանն է վերաբերում»,-շեշտել է ՌԴ նախագահը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր