Միայն երջանիկ պատահականության շնորհիվ է, որ Կիևի արձակած ԱԹՍ–ները ատոմակայանի վրա չեն հանգեցրել տեխնածին աղետի

«Չեն դադարում Կիևի ռեժիմի սադրանքները Ուկրաինայի ատոմային էներգետիկայի օբյեկտների նկատմամբ, որոնք սպառնում են նրանց անվտանգությանը», –այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Միզինցևը:
«Այսպես, 2022 թվականի հուլիսի 18-ին ուկրաինական ազգայնական կազմավորումները «կամիկաձե» տիպի երկու անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարված են հասցրել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի տարածքում գտնվող օբյեկտներին (մեկ անօդաչու թռչող սարք ոչնչացվել է ԱԷԿ-ի մերձակայքում): Միայն երջանիկ պատահականության շնորհիվ է, որ դա չի հանգեցրել կայանի սարքավորումների վնասմանը և տեխնածին աղետի առաջացմանը», - ասել է գեներալը։
Միզինցևի խոսքով` Ռուսաստանը ՄԱԿ-ին, ՄԱԳԱՏԷ-ին և մյուս միջազգային կազմակերպություններին հերթական անգամ կոչ է անում «ազդեցություն գործել պաշտոնական Կիևի վրա և գործուն միջոցներ ձեռնարկել ռադիացիոն-վտանգավոր օբյեկտներում սադրանքներ թույլ չտալու համար»։