Մոսկվան չի կարող անտեսել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները, Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ընդունումը          Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «DAF» բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը, կա 2 զnh, 2 տուժած       ԱՄՆ-ը և Իսրայելը խախտել են հրադադարը՝ հարձակվելով Լավանի նավթավերամշակման գործարանի վրա    

21 հուլ 2022 13:33

Զախարովան արձագանքել է անողնաշարավոր կենդանուն Զելենսկու պատվին անվանելու լուրին

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է գիտնականների՝ Աֆրիկայում հայտնաբերված անողնաշարավոր կենդանուն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պատվին անվանելու լուրին։

«Խորհրդանշական է, ինչպես նաև նման է», - գրել է դիվանագետն իր թելեգրամյան ալիքում՝ հրապարակելով նաև հայտնաբերված կենդանու լուսանկարը։

Ավելի վաղ Royal Society Open Science գիտական ամսագիրը հայտնել է, որ ծովային անողնաշարավոր կենդանին, որի մնացորդները հայտնաբերվել են Աֆրիկայում, անվանվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պատվին։ Այժմ այն կրում է Ausichicrinites zelenskyyi անվանումը։

Գրեթե ամբողջությամբ պահպանված քարացած անողնաշարավոր կենդանին հայտնաբերվել է Եթովպիայում։ Ենթադրվում է, որ այն մոտ 150 միլիոն տարեկան է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր