Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

22 հուլ 2022 16:55

Արմեն Գրրիգորյանը սեփական նախաձեռնությամբ Ադրբեջանի ձեռքը հաղթաթութ դրեց՝ ՀՀ-ն հռչակեց ագրեսոր երկիր

Հուլիսի 19-ին Արմենպրեսին տված հարցազրույցում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցի պատասխանելով՝ հայտարարեց․ << Ճշգրիտ լինելու համար արձանագրենք: Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն>>:
 
Այսինքն՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը սեփական նախաձեռնությամբ հայտարարեց, որ 2020թվականի պատերազմին մասնակցել են Հայաստանի զինված ուժեր, որոնք պատերազմի ավարտից մեկ տարի եւ ութ ամիս անց գտնվում են այնտեղ։ Դրանով նա Ադրբեջանի ձեռքը հաղթաթութ դրեց՝ միջազգային դատարաններում բազում միլիարդ դոլարանոց հայցեր ներկայացնելու Ադրբեջանի դեմ օկուպացիայի հետեւանքների, շրջակա միջավայրին պատճառված վնասների, օգտակար հանածոների անօրինական շահագործման համար Հայաստանից ֆինանսական փոխհատուցում ստանալու պահանջներով։
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր