Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով          Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին       Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի    

25 հուլ 2022 10:17

Ինչո՞ւ ԱԹՍ-ներ չգնել Իրանից,որոնք լավ որակական հատկանիշներ ունեն, տեղափոխումն էլ ավելի էժան, այլ Հնդկաստանից

Համացանցում տեղեկություններ հրապարակվեցին, որ ՀՀ ՊՆ-ն պատրաստվում է Հնդկաստանից ԱԹՍ-ներ գնել։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ դրանք չգնել հարեւան Իրանից, որոնց ԱԹՍ-ները ավելի լավ որակական հատկանիշներ ունեն, տեղափոխումն էլ ավելի էժան կլինի։ Ինչպես չհիշենք ՊՆ-ի հետ կապված կոռուպցիոն սկանդալները, Պատրոն Դավոյի՝ Դավիթ Ղազարյանի միջոցով ներկրված անորակ զենք-զինամթերքը, Եռաբլուրում դեռեւս չկառուցապատված գերեզմանները եւ այլն։ Ռուսաստանում Հայաստանից ավելի լավ գիտեն իրանական ԱԹՍ-ների գինը։ Իրանն արդեն Ռուսաստանին է մատակարարել Shahed 129 հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր, գրում է Censor.NET-ը։


Իրանական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակը Կասպից ծովով ուղարկվել է Ռուսաստան, Աստրախանի և Վոլգոգրադի տարածքով ռազմական բեռը կհասցվի Ուկրաինայի սահման։


Իրանական«Շահեդ 129» ծանր հարվածային անօդաչուների ստեղծման համար հիմք են ընդունվել իսրայելական Hermes 450 անօդաչու թռչող սարքը և ամերիկյան MQ-1 Predator-ը։ «Շահեդ 129»-ի ֆյուզելյաժի երկարությունը 8 մ է, թեւերի բացվածքը՝ 16 մետր, մարտական ​​ծանրաբեռնվածությունը՝ մինչև 400 կգ, թռիչքի արագությունը` մինչև 150 կմ/ժ շառավղով` մինչև 200 կմ, թռիչքի առավելագույն հեռավորությունը մինչև 1700 կմ: Մարտական դրոնը կարող է օդում մնալ մինչև 24 ժամ։
 
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր