«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

25 հուլ 2022 10:49

«Ինչո՞ւ թուրքերը սփյուռք չունեն».Թուրքական կայքն անդրադարձել է հայկական, հունական, հրեական սփյուռքին և դրանց կողմից հաջողությամբ իրականացվող «անթիվ հակաթուրքական արշավներին»

Թուրքական իշխանամերձ «Yeni Şafak» լրատվական կայքը «Ինչո՞ւ թուրքերը սփյուռք չունեն» վերնագրով հոդվածում համեմատել է ԱՄՆ-ում ու Եվրոպայում հայկական, հունական հրեական սփյուռքների և թուրքականի գործունեությունները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հեղինակը նախ իր տեսանկյունից ներկայացրել է 3 սփյուռքների ձևավորման պատմությունը, ապա անդրադարձել դրանց կողմից հաջողությամբ իրականացվող «անթիվ հակաթուրքական արշավներ» մասին:

Դրանից հետո անդրադարձ է կատարվել 60-ականներից ի վեր Եվրոպա գաղթած ավելի քան 6մլն թուրքերի առկայությանը, որոնց մեծամասնությունն ապրում է Գերմանիայում: Նշվում է, որ միայն 2021-ին Գերմանիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան է անցել 18 թուրքական ծագմամբ պատգամավոր, թուրք պատգամավորներ կան նաև Եվրախորհրդարանում, թուրք պաշտոնյաներ կան նաև դաշնության նահանգներում:

Այնուհետև հեղինակը հիշեցրել է, որ չնայած այս պատկերին՝ 2016-ին Գերմանիայի խորհրդարանում (Բունդեսթագ) ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը: Օրինագծին աջակցել է թուրքական ծագում ունեցող 11 պատգամավոր, իսկ օրինագծի հեղինակը եղել է Թուրքիայից արտագաղթած Ջեմ Օզդեմիրը:

Ըստ հոդվածագրի՝ նմանատիպ պատկեր է նաև Շվեյցարիայում, որտեղ 2020-ի ընտրություններով խորհրդարան անցած թուրքական ծագմամբ 4 պատգամավոր աջակցեցին նույն թվականին խորհրդարան բերված «Քուրդ ժողովրդի ինքնորոշման իրավունքը» անվանումով օրինագծին։

Նշվում է, որ գրեթե նույն վիճակն է եվրոպական այլ երկրներում՝ Հոլանդիայում, Բելգիայում, Դանիայում, Ավստրիայում ու Շվեյցարիայում, որտեղ թուրք պատգամավորներ ու այլ պաշտոնյաներ կան:

«Եթե Թուրքիային վերաբերող հարցերում թուրք պատգամավորները ցանկանում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ ու Թուրքիային դեմ օրինագծերին աջակցություն են ցույց տալիս, նշանակում է, որ այս գործում ինչ-որ բան այն չէ»,- գրում է հեղինակն ու ավելացնում, որ այս հարցի լուծումը հնարավոր է թուրքական պետությանն ու ժողովրդի, Եվրոպայի թուրքական կազմակերպությունների ղեկավարների, թուրք գործարարների ու սփյուռքի թուրքերի՝ Թուրքիայում բնակվող ազգականների համագործակցությամբ միայն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր