Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

25 հուլ 2022 11:29

Հայաստանի ռուսական ռազմաբազայի դիպուկահարները կմշակեն քողարկման հմտություններն ու բարձր լեռնային տեղանքում աննկատ տեղաշարժի հնարավորությունները

Հայաստանում գտնվող Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի դիպուկահարային վաշտերի զինծառայողները կմշակեն քողարկման հմտություններն ու բարձր լեռնային տեղանքում աննկատ տեղաշարժի հնարավորությունները։ Այս մասին հայտնում է ՀՌՕ–ի մամուլի ծառայությունը։
Մարտականին առավելագույնս մոտ պայմաններում զինծառայողները կկատարելագործեն բաց տարածքում և բնական թաքստոցներից գրեթե զուրկ տարածքներում աննկատ տեղաշարժի հմտությունները։
Նշվում է, որ դիպուկահների զույգերը կմշակեն ուսումնամարտական խնդրի կատարման վայրում տեղաշարժի, կրակակետերի կազմակերպման, ինչպես նաև ձեռքի տակ եղած և հատուկ միջոցների կիրառմամբ քողարկման հնարավորությունները։
Բացի այդ, դիպուկահարները դիտման ու նշանառման ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառմամբ թիրախների հետախուզում կիրականացնեն, ինչպես նաև ստուգարք կհանձնեն քողարկման և պայմանական հակառակորդի հայտնաբերման առաջադրանքներով։
Անդրկովկասում ՀՌՕ դիպուկահարային վաշտերի զինծառայողների նախապատրաստման առանձնահատկություններն են փոփոխվող ռելիեֆը (բարձր լեռնային գոտի, ժայռոտ տեղանքներ և կիրճեր), ջերմաստիճանի կտրուկ տատանումները, ցածր ճնշումը, ուժեղ քամիներն ու առատ տեղումները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր