Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 12-ի համար          Հակոբ Ասլանյանին ստորացրել են ՔՊ նիստում, նոր հեռացրել. «Ժողովուրդ»       Ժաննա Անդրեասյանը` արտոնյալ. կարող է չկատարել Փաշինյանի հրահանգները․«Հրապարակ»    

25 հուլ 2022 13:32

Հրապարակում Զեյնաբի երգերը զլելու են, դուք էլ թուրքական մուղամի տակ պարելու եք. վերջում պահանջելու են՝ մեր համայնքին մզկիթ ա պետք, պատգամավոր ա պետք

«Բաթումից մինչև Թբիլիսի թուրքերը 148 մզկիթ են սարքել. այս սա է «խաղաղության դարաշրջանը»»,- հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Իսկ իրանց մոտ էդ մզկիթները հանաք-մասխարություն չեն։ Մեր մոտ էդքան իբր թե գալիս են տարբեր երկրներից՝ ավտո քշողներ են, տուրիստներ են, եսիմ ինչ են, մի հինգ-տասը տարուց իմանալու ենք, որ Հայաստանում կան մի մեծ տասնյակ հազարավոր թուրքական ծագում ունեցող մարդիկ, որոնք կարող է նույնիսկ ստացել են հայկական քաղաքաքացիություն, ամուսնացել են ստեղի աղջիկների հետ և վերջում պահանջելու են՝ մեր համայնքին մզկիթ ա պետք, հետո ասելու են՝ պատգամավոր ա պետք»,- նշեց Շարմազանովը։
Էդուարդ Շարմազանովի  գնահատմամբ՝ ակնհայտ է, որ ամենամեծ թշնամին ոչ թե դավաճանությունն է, այլ անտարբերությունը․

«Ես էլ եմ ինձ հարց տվել, թե ո՞րն է մեր հանրության մի ստվար հատվածի անտարբերության կամ հանձնվելու կամ թրքահպատակ օրակարգով ապրելու հրամայականը կամ պատճառը։ Պատճառը մեկն է՝ մենք չենք ճանաչում մեր պատմությունը, չենք ճանաչում ինքներս մեզ, չենք ճանաչում մեզ շրջապատող հարևաններին և թշնամիներին։

Մեզ մոտ կա մի մեծ պրոբլեմ՝ բովանդակությունը խեղդվել է ձևի կողմից, մենք ձևական ենք, ոչ թե բովանդակությունն ենք բանի տեղ դնում, այլ ձևը, սկսած նյութից։ Մինչև հայհոյանք չտաս, մի սենսացիոն բան չասես, կարող է մարդիկ չնայեն․․․»։

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ մեր թիվ 1 ֆունկցիան է՝ ապրել, արարել, շենացնել մեր հայրենիքը և այն փոխանցել ապագա սերունդներին, իսկ դրա համար լավ ղեկավար է պետք․

«Լավ ղեկավարը վատ ղեկավարից տարբերվում է նրանով, որ լավ ղեկավարը պահում է նախ երկրի անվտանգությունը,  սահմանները, ուժեղացնում է  բանակը, եթե հնարավոր է՝ ազատագրում է ժամանակին իր հայրենիքի կորսված հատվածը, իսկ վատ ղեկավարը նա է, որը գալիս և քանդում է  բանակը, քանդում է հոգևոր արժեքները, քանդում է ավանդական արժեքները, հարձակվում է եկեղեցու վրա, եկեղեցին ստիպված նալոգ է մուծում իր ֆոնդին, բանակը բարոյազրկում  է, հերոսներին վարկաբեկում է, բռնում է, տարբեր բաներ անում է, վերջում էլ թշնամուն, թեկուզ պատերազմով, տալիս է քո սրբազան հայրենիքի մի մեծ հատվածը՝ Արցախի 75 տոկոսը։ Պլյուս՝ էդ ամենն անում է, ինչպես ինքն է ասում՝ ոչ թե բանակցությունների արդյունքում, ոչ թե փոխզիջումների արդյունքում, այլ պատերազմի արդյունքում, որը կարող էր չլինել, ինչպես իրենք են ասում․․․»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր