Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

25 հուլ 2022 14:50

Արմեն Գրիգորյանի մահվան գործով քննարկում Քննչական կոմիտեում. ինչ հարց է առաջ քաշվում

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան գործով ՀՀ քննչական կոմիտեում քննարկում է, թե որ բաժինը քննի վերջինիս մահվան փաստի առթիվ հարուցված քրեական վարույթը: Մասնավորապես, քննարկվում է քրեական վարույթ քննել Արմավիրի մարզում, թե այն տեղափոխել Երևան եւ քննությունը շարունակել Երևանում:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը դիմել է Արմավիր քրեակատարողական հիմնարկին եւ կոնկրետ փաստաթղթեր պահանջել վերջինիս առողջական խնդիրների եւ խցում գտնվելու պայմանների մասով:

Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը կհարցաքննի քրեակատարողական հիմնարկի բուժաշխատողերին հասկանալու համար, թե Արմեն Գրգորյանին քրեակատարողական հիմնարկում ճնշումը չափել են, առողջական վիճակը ստուգել են եւ նոր ուղարկել են դատարան:

Ըստ էության՝ իրավապահ համակարգը կփորձի այս քննության ընթացքում հասկանալ, թե բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելու ոերւէ հանգամանք կա, թե ոչ, սակայն հիմնական հարցը կմնա օդից կախված:

Այսինքն, իրավապահների համար քննության առարկա չի դառնա ամենակարեւոր հարցը, արդյոք Արմեն Գրիգորյանի կալանավորումը հիմնավո՞ր էր, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել էր հուլիսի 15–ին, դատարանի դահլիճում: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել էր գիտակցությունը եւ ընկել աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի էր դարձել, որ Արմեն Գրիգորյանը մահացել է:

Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 187-րդ հոդվածով։ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածը վերաբերում է բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր