«Քեզ է պետք հեռացնել, ա՛յ Մացո, մեկի անունը, որ Մացո լինի, ա՛յ անասուն». Վահագն Վերմիշյանը՝ դատավորին

Վահագն Վերմիշյանը կոչ է արել մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Գրիգորյանի հիշատակը, որը օրեր առաջ նույն դահլիճում մահացել էր: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշել է, որ խախտվում է դատական նիստի կարգը և 10 ժամով հեռացրել է Վերմիշյանին դատական նիստերի դահլիճից:
Ի պատասխան՝ Վերմիշյանն ասել է․ «Տո՛ քեզ ա պետք հեռացնել, ա՛յ Մացո: Մեկի անունը, որ Մացո լինի, ա՛յ անասուն: Նման անասունների պատճառով դարձավ նահատակ: Սրանց պետք է դատել, նաև գլխավոր դատախազին, այդ ամենամեծ ստահակին, որին ամբողջ ազգով կանգնած՝ դավաճան են անվանում»: