Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

25 հուլ 2022 16:35

Ախտանշաններ, որ խոսում են սրտի խնդիրների մասին

Թերապեւտ Թոմի Միտչելը խոսել է սրտի հետ կապված խնդիրների դեպքում առկա ախտանիշերի մասին:


Սրտի հետ կապված խնդիրների ամենատարածված նախազգուշական նշաններից մեկը կրծքավանդակի ցավն է: Կրծքավանդակի շրջանում կարող է առաջանալ ձգվածության, ծանրության կամ ցավի պես զգացողություն՝ ուղեկցվելով շնչառության, սրտխառնոցի եւ քրտնարտադրության հետ, նշել է մասնագետը։


Ըստ բժիշկ Միտչելի, շնչահեղձությունը սրտի բազմաթիվ հիվանդությունների ընդհանուր ախտանիշ է: Սիրտը չի կարողանում մղել այնքան արյուն, որ բավարարի մարմնի թթվածնային կարիքը, ինչը կարող է թոքերում հեղուկի կուտակում առաջացնել՝ դժվարացնելով շնչելը:


Սրտի աշխատանքի հետ կապված խնդիրների մասին է վկայում նաեւ հազը: Երբ սիրտն այնքան արդյունավետ չի մղում արյունը, որքան պետք է, թոքերը կարող են լցվել հեղուկով, ինչը դժվարացնում է շնչառությունը: Թոքերում ավելորդ հեղուկը ճնշում է նաեւ շնչուղիների վրա, ինչը կարող է հազի պատճառ դառնալ: Բացի այդ, սրտի հետ կապված խնդիրները կարող են առաջացնել թոքաբորբ, որը հազի առաջացման պատճառ է սառնում, պարզաբանել է բժիշկը։


Սրտի հետ կապված խնդիրների մեկ այլ ախտանիշ է ոտքերի եւ կոճերի այտուցվածությունը: Բժիշկ Միտչելի խոսքերով, երբ սիրտը արդյունավետ չի աշխատում, արյունը կարող է խրվել երակներում եւ առաջացնել հեղուկի արտահոսք դեպի հյուսվածքներ, ինչը կարող է հանգեցնել վերջույթների այտուցվածության:


Ախտանշանների շարքին են դասվում նաեւ հոգնածությունը, գլխապտույտը և սրտի անկանոն բաբախումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր