Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

26 հուլ 2022 12:09

Ողջ ուշադրությունը սևեռված էր ռուս-ուկրաինական պատերազմի վրա,ՀՀ-ի կողմից առաջարկվող 3 փոփոխությունները մերժվել են ԵԱՀԿ ԽՎ-ի կողմից

ԵԱՀԿ ԽՎ-ի ողջ ուշադրությունը սևեռված էր ռուս-ուկրաինական պատերազմի վրա և շատ դժվար էր նրանց ուշադրությունը հրավիրել մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա, բացի հայկական և ադրբեջանական պատվիրակությունների ելույթներից ՝ ԼՂ հարցին անդրադարձ չի եղել՝ այս մասին ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Նրա փոխանցմամբ՝ Հայաստանի կողմից առաջարկվող երեք փոփոխությունները, որոնցից երկուսը պետք է տեղ գտնեին քաղաքական հարցերով զեկույցում, իսկ մյուսը՝ մարդու իրավունքների զեկույցում, մերժվել են ԵԱՀԿ ԽՎ-ի կողմից.

«Ես ելույթ եմ ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում՝ դատապարտելով նման դիրքորոշումը և բոլորի ուշադրությունը հրավիրել եմ այն փաստի որ, ցավոք, ԵԱՀԿ ԽՎ-ն իր ողջ ուշադրությունը սևեռել է մի կետի վրա՝ Ուկրաինայում տեղի ուենցող գործընթացների վրա և որևէ այլ կոնֆլիկտ հետաքրքիր չէ նրանց, սա դատապարտելի է»,-ասաց Աղաջանյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր