Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում          Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից       Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ    

26 հուլ 2022 14:14

Մեկին մի օբյեկտ են տալիս՝ կաֆե, քաբաբնոց... հայերը դրանով գոհանում են և ասում՝ «Путин дал проход армянам»

«Եթե նրանք մեզ ասում են՝ բացեք ռուսական դպրոցներ, նույն ձևով մենք կարող ենք ասել՝ բացեք հայկական դպրոցներ, բայց հայերն էնքան ստրկամիտ են ու անգրագետ, որ չեն էլ հասկանում, թե ինչ են ուզում իրենց հետ անել»,- «Ո՛չ ռուսական ԶԼՄ-ներին, ո՛չ ռուսական դպրոցներին» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը:


«Սա խոպանչիների, քաբաբ սարքողների ազգ ա դարձել. մեկին մի օբյեկտ են տալիս՝ կաֆե, քաբաբնոց... հայերը դրանով գոհանում են և ասում՝ «Путин дал проход армянам»: Դե, «պռախոդը» տվելա՝ կերեք ձեր եփած ճաշը: Դուք լուծվելու եք, մենք՝ չէ: Էստեղ, հայերի ինչ-որ քանակ, որոնք գրագետ են, դեռ կմնան»,- ասաց Հախվերդյանը:


«Եթե կորցնում ես քո լեզուն, դու կորցնում ես քո դեմքը: Մեզ համար վառ օրինակ է, որ Սովետական Միության ժամանակ, երբ որ ռուսական դպրոցները շատացան, իմ մասնագիտության տեր մարդիկ, ովքեր երգ, բանաստեղծություն կամ գիրք են գրում, չեն կարողանում հայերեն շարահյուսությունը պահպանել և մտքերը արտահայտել», ասաց  Ռուբեն Հախվերդյանը:


«Ինձ թվում է՝ դա ազդում է նաև մարդու գենետիկ կոդի վրա. եթե դու հայերեն չես մտածում, չես խոսում՝ ինչ-որ բան քո մեջ ծռված է արդեն: Երբ որ շատացան ռուսական դպրոցները, հայաստանցիները (ոչ թե սփյուռքահայերը), էնքան ստրկամիտ ժողովուրդ են, որ նույնիսկ ազգանունները ռուսերեն գրում կպցնում էին իրենց դռների վրա: Եվ էդ գարշանքը մինչև հիմա կրում եմ իմ մեջ, որ մի՞թե ազգը կարող է էդքան տկարամիտ և ստորաքարշ լինել»,-ասաց երգահանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր