Այաթոլլա Ալիռեզա Արաֆին ստանձնել է Իրանի քաղաքականության ղեկավարումը          Իրանը երկու հրթիռային հшրված է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռшզմաբազային, որի հետևանքով զnհվել և վիրшվորվել է մոտ 560 ամերիկացի զինվnր. ԻՀՊԿ       Խոր մտահոգությամբ ենք հետևում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հшրվածներից հետո տեղի ունեցող իրադարձություններին    

27 հուլ 2022 13:15

Հայաստանում թողարկվել է կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգ.մինչեւ դեկտեմբերի 15-ը

Հայաստանում թողարկվել է կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգ։ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծրագրի նպատակն է 50-ից 75 տարեկան տարիքային խմբի քաղաքացիների շրջանում հիվանդությունը վաղ փուլում բացահայտելը։


Հայաստանում 2021 թվականին հաստ աղիքի քաղցկեղով հիվանդացությունը կազմել է 25,5, որը բաժին է ընկնում 100 000 բնակչին (756 դեպք), տարածվածությունը՝ 167,9 (4972 դեպք), մահացությունը՝ 16 (475 դեպք)։ Դրանցից դեպքերի 83,6 տոկոսը  գրանցվել է 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ։


Հայաստանում քաղցկեղի այս տեսակը սովորաբար հայտնաբերվում է ուշ փուլերում, ինչը բացասաբար է անդրադառնում բուժման հնարավորության եւ հիվանդության ելքի վրա։ 


Առողջապահության նախարարության տվյալներով՝ սքրինինգային ծրագիրը կտեւի մինչեւ դեկտեմբերի 15-ը, եւ այս ընթացքում նախատեսվում է հետազոտել 50-ից 75 տարեկան քաղաքացիների մոտ 15 տոկոսին։ 


Հարկ է նշել, որ կոլոռեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ուռուցքային հիվանդությունների երրորդ ամենատարածված տեսակն է աշխարհում։ 


Վաղ հայտնաբերումը մեծացնում է հաջող բուժման հնարավորությունները:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր