Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. .Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է          Տեսանյութ.Ինչո՞ւ սա հաշվի չեն առել.Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան       Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին    

27 հուլ 2022 14:10

Զեղչի անվան տակ խաբում են ժողովրդին.հուլիսի 31-ից կտուգանվեն

«ՄՊՀ-ն իր գործունեության ընթացքում հայտնաբերել է ակցիաների ոլորտում խնդրահարույց բազմաթիվ երևույթներ, երբ տնտեսվարող սուբյեկտները հայտարարում են որոշակի զեղչ, բայց պարզվում է, որ այն իրականության մեջ ավելի բարձր է, քան մինչ այդ նույն ապրանքի իրացման գինն է եղել»,-այդ մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում՝ հայտնեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը:


Նա ասաց, որ հաճախ նաև զեղչերի իրականացման ժամանակ ոչ ամբողջական կամ ոչ հավաստի տեղեկատվություն է տրամադրվում, ինչպես նաև եղել են դեպքեր, երբ հայտարարվում է զեղչի մասին, բայց իրականում գնային փոփոխություն կամ շահավետ պայմաններ չեն առաջարկվում:


Տիգրան Մարկոսյանի խոսքով՝ արձանագրվում են նաև դեպքեր, երբ տնտեսվարողը հայտարարում է զեղչերի մասին, բայց պարզվում է, որ այն ընթանում է տարիների ընթացքում, ուստի այդ դեպքում այն չի կարող իր բնույթով ակցիա համարվել:


Նման խնդիրները կարգավորելու համար, ըստ Մարկոսյանի, ՄՊՀ-ն մշակել էր «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի փաթեթ, որը քննարկվել էր շահագրգիռ կողմերի հետ, քանի որ հարցը նուրբ էր և օրենսդրական կարգավորումը կարող էր վնասել տնտեսվարողին:


Նա տեղեկացրեց, որ հուլսիսի 7-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օերնքի նախագիծը, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 31-ից:


«Մենք կշարունակենք մշտադիտարկել նաև այս օրենսդրության կիրառման պրակտիկան և եթե կլինեն  խնդիրներ, այդ թվում նաև սողանցքներ, որոնք թույլ կտան անբարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների շրջանցելու այն և դրսևորել անբարեխիղճ մրցապցության վարքագիծ կամ կպարզվի, որ այս կարգավորումներն անհամաչափ բեռ են տնտեսական սուբյեկտների համար, ապա մենք բաց ենք լսելու  առաջարկները և բարեփոխելու օրինագիծը»,-ասաց ՏՄՊՀ անդամը:


Տեղեկացնելով, որ օրենսդրական փոփոխությունները վերաբերել են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքին և Հարկային օրենսգրքին, որտեղ սահմանվել է «Զեղչ» հասկացությունը՝ բանախոսը շեշտեց, որ այդ երկու իրավական նորմերով նույն հասկացությունրը տարբեր սահմանումներ ունի:


ՄՊՀ անդամը բացատրեց, որ օրենքով սահմանված «Ակցիան» վաճառք իրականացնողի կամ ծառայություն մատուցողի  իրականացրած որոշակի միջոցառում է, որի նպատակն է ավելացնել ապրանքի իրացման կամ ծառայությունների մատուցման ծավալները:


«Հուլիսի 31-ից սկսած երկու խումբ ակցիայի հետ մենք գործ կունենանք՝ գնի փոփոխությամբ և՝ առանց»,-ասաց Տիգրան Մարկոսյանը


Զեղչը, ըստ բանախոսի, ենթադրում է ապրանքի, կամ ծառայության գնի նվազեցում, որը հաշվարկվում է զեղչի կիրառման օրվան նախորդող մեկ ամսյա գնի միջինի նկատմամբ և այն պետք է տևի մինչև 3 ամիս:


Տիգրան Մարկոսյանը հայտնեց, որ տնտեսվարողը պետք է հստակ նշի զեղչի պայմանները և չի լինի այնպես, որ հայտարարի, թե այս ապրանքը զեղչվում է որոշակի տոկոս, իսկ երբ քաղաքացին գնա խանութ՝ պարզի, որ այդ տոկոսը զեղշվում է երրորդ ապրանք գնելու դեպում: Նոր կարգավորումներով ապրանքի պիտակների վրա պետք է տեսանելի լինի մինչև զեղչումը եղած գինը:


«Ակցիայի մյուս տեսակն այն է, երբ գնի փոփոխություն չի լինում, սակայն շահագրգռության համար գնվող ապարնքի հետ նվեր է տրվում, բայց այդ դեպքում ապրանքի գինը չպետք է բարձրացվի՝ դրա մեջ ներառելով նվերի գինը»,-հայտնեց հանձնաժողովի անդամը և հավելեց, որ ապրանքի զեղչի ժամկետը լարանուց հետո մեկ ամիս չի թույլատրվում նույն ապանքը զեղչել:
Նա տեղեկացրեց, որ օրենքով կարգավորվել է նաև զեղչի մասին պատշաճ իրազեկման կարգը՝ անհրաժեշտ պայմաննեով:


«Զեղչի սահմանված պայմանների խախտումը բերում է անբարեխիղճ մրցակցության և «Տնտեսական մրցակցության պաշտպանության» օրենքով դրա համար սահմանված է նախորդ տրավ հասույթի մինչև 5 % տուգանք»,-տեղեկացրեց Տիգրան Մարկոսյանը և անդրադարձավ ևս մեկ կարևոր փոփոխության, ըստ որի՝ զեղչված ապրանքների 1/5-ը պարտադիր պետք է լինի հայտարարության մեջ նշված մինչև որոշակի տոկոսի ամենաբարձրի չափով:


ՄՊՀ անդանը նշեց, որ խախտումների մասին հանձնաժողովին կարող են հայտնել բոլորը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր