Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»          Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

28 հուլ 2022 14:29

«Ղարաբաղցիք թուրքից էլ վատն են»․ հայ կինը` արցախցիների մասին.Չկա Արցախը, չի լինի Սյունիքը, Գեղարքունիքը, Երևանն ու ձեր բնակավայր Արթիկը

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կա բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Սարգսյանի անունով էջ, որում պարբերաբար տեղադրվում են գրողի ստեղծագործություններից։ Հրապարակված հերթական բանաստեղծությունը մեր աչքից չվրիպեց։

Սումգայիթի, Բաքվի, Գյանջայի հայ երամ,

Ուզում էիք դառնալ եղբայրության մերան,

Ուզում էիք թուրքի սերը շահել... ավա՜ղ,

Չապրեցիք հայ որպես, բայց որպես հայ մեռաք…

Յուրաքանչյուր բանական մարդ, այս բանաստեղծությունը կարդալով, հասկանում է գրողի միտքը, այն է՝ երբ Ադրբեջանում ապրող հայերը ցանկանում էին եղբայրություն անել ադրբեջանցիների հետ, եղավ հայերի ջարդ ու կոտորած։

Սակայն, արի ու տես, որ կան մարդիկ, որոնք ամեն ինչ ընկալում են սեփական «մտահորիզոնով»։ Այս բանաստեղծության հրապարակման տակ հանդիպեցինք Մանիկ Թորոսյան անվամբ օգտատիրոջ մեկնաբանությանը․ «Դեռ Սարգսյանի ժամանակ մարդիք գիտեին որ ղարաբաղցիք թուրքից էլ վատն են, հազաի ափսոս մեր լսի պես տղերքին որ այդքան ցավ տվեցին մայրերին ընկան հանուն զերոյի»։

Չանդրադառնալով մեկնաբանության հեղինակի ուղղագրական սխալներին՝ հարկ է նշել, որ մեր երկրում դեռ կան նման մտածողության մարդիկ, որ կարծում են, թե «ղարաբաղցիք թուրքից էլ վատն են» ու «մեր լսի պես տղերքն ընկան հանուն զերոյի»։

Սա հայ մարդու մեկնաբանություն է, հա՛յ մարդու, որը թուրքին ավելի է սիրում, քան արցախցուն, որն իր անձնական անհաջողությունները բարդում է Արցախի և արցախցու վրա: Սա է մերօրյա ողբերգությունը․ արցախցիներին թուրքից վատ համարողներն ու նման մտածողությունն են մեր երկիրը հասցրել այս վիճակին։ Ցավոք, այս կինը միակը չէ, որը նման խեղված ու ապազգային մտքեր է արտահայտում Արցախի և արցախցու մասին. տասնյակ տարիներ արևմտյան միջոցներով սնվողները` լինեն ԶԼՄ, թե՝ ՀԿ, զբաղվել և զբաղվում են Հայաստանի և Արցախի միջև սեպ խրելով ու հանրությանը Արցախի դեմ տրամադրելով:

Հարկ ենք համարում նաև վերջում նշել գրողի ֆեյսբուքյան էջի համակարգողի պատասխանը նշված օգտատիրոջը. «Manik Torosyan ձեզ պատասխանում է Մկրտիչ Սարգսյան (Mkrtich Sargsyan) ֆեյսբուքյան էջի համակարգողը։ Բացարձակ սխալ եք հասկացել գրողի խոսքերը։ Գրողը ճիշտ հակառակն է նկարագրում, երբ հայը որոշել էր թուրքի հետ բարեկամություն անել, դա ավարտվեց հայերի զանգվածային սպանդով։ Իսկ ինչ վերաբերում է ձեր մեկնաբանությանը` «ղարաբաղցիք թուրքից էլ վատն են», ապա կասկած է առաջանում արդյոք դուք հա՞յ եք։ Արցախցին հայի պայքարող, անձնվեր, իր հողի համար ոչինչ չխնայող տեսակն է։ Օրինակ վերցրե՛ք արցախցիներից։ Ինչ վերաբերում է ձեր խոսքին, թե տղերքը հանուն զերոյի ընկան՝ տիկին, դուք այսօր ապրում եք զոհված տղերքի շնորհիվ։ Գիտակցե՛ք դա, թույլ մի՛ տվեք ձեզ հրապարակայնորեն նման խոսքեր գրել։ Այսպիսի մեկնաբանություններ գրում են մեր թշնամիները հայրենասիրական բանաստեղծությունների հրապարակումների տակ։ Դուք հայի ազգանունով թուրքական տեսակետներ եք հնչեցնում։ Ձեր նմանների մտածողությունն է այսօր մեզ հասցրել այս վիճակին։ Չկա Արցախը, չի լինի Սյունիքը, Գեղարքունիքը, Երևանն ու ձեր բնակավայր Արթիկը։ Ինչպես կարող է ձեր հասակի կինը նման խոսքեր ասել, երբ մեր թշնամին ամեն օր հայտարարում է, որ Հայաստանն ամբողջությամբ ադրբեջանական տարածք է։ Նշենք նաև, որ Մկրտիչ Սարգսյանի ստեղծած գրականության մեջ մեծ տեղ է գրավում Արցախի ու արցախցու թեման։ Գրողը հայրենիքի զինվոր էր, հայրենիքի համար պայքար մղած, հայ սերունդներ կրթած, հայրենասիրական թեմաներով գրական ժառանգություն թողած մտավորական։ Դուք այս ամենի հակապատկերն եք։ Եթե ունեք նման տեսակետ արցախցու մասին, ապա խնդրում ենք ձեզ այլևս մի՛ հետևեք հայ գրողի ֆեսբուքյան էջին։ Առաջարկում ենք ձեզ հետևել թուրքադրբեջանական գրողների էջերին։ Նրանց ստեղծագործությունները ձեզ ավելի հոգեհարազատ կլինեն»։
yerkir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր