Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մեր մոլորակը, ինչ վախճան է սպասվում մեր մոլորակին          Ադրբեջանը պատրաստ է գա՞զ տրամադրել Հայաստանին.Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»       Տեսանյութ.Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք    

28 հուլ 2022 15:00

Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության պետը մտահոգված է,իրենց -ծրագրի իրականացմանը խանգարող 2 հիմնական խոչընդոտ կա

Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության պետ Ալի Նաղիևը Ղրղզստանի Չոլփոմ-Աթա հանգստարանային քաղաքում ընթացող թյուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարների հավաքին խոսել է Հայաստանի «ռևանշիստների» գործունեությունից։ Հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։


Ալի Նաղիևը նախ ցավ է հայտնել, որ Հայաստանի «ռևանշիստները» լրջագույն վնաս են հասցնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, և հավելել, որ Ադրբեջանի որոշ հարևաններ ամեն ինչ անում են Ադրբեջանի ներքին կայունությունը խաթարելու ուղղությամբ։


Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, «ադրբեջանական հատուկ ծառայությունների զգոնության արդյունքում դրա հետ կապված հնարավոր բացասական իրավիճակները վճռականորեն կկանխվեն»։


Ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունները մեկնաբանել են Հայաստանում մի շարք փորձագետներ, այդ թվում՝ իրանցի Արտյոմ Տոնոյանը։


Տոնոյանը մասնավորապես գրել է.


«Այսօր արդեն պարզ է դառնում, որ Ադրբեջանի ներկայացուցիչներից ՊԱԾ պետ Ալի Նաղիևը հասել է Ղրղզստան՝ թյուրքալեզու երկրների իր գործընկերների մոտ Հայաստանի «ռևանշիստների» գործունեությանը անդրադառնալու և Ադրբեջանին ու «թուրանական աշխարհին» հայ «ռևանշիստների հասցրած «վնասները» ներկայացնելու համար։


Ալի Նաղիևը նախ ցավ է հայտնել, որ Հայաստանի «ռևանշիստները» լրջագույն վնաս են հասցնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա նաև ամենայն հավանականությամբ ակնարկելով Իրանին՝ հայտարարել, որ Ադրբեջանի որոշ հարևաններ ամեն ինչ անում են Ադրբեջանի ներքին կայունությունը խաթարելու ուղղությամբ։


Հաշվի առնելով, որ Ալի Նաղիևի ելույթը տեղի է ունեցել թյուրքալեզու երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների միջավայրում, իսկ հավաքի բուն և իրական նպատակը պանթուրանական պրոյեկտի կյանքի կոչմանը վերաբերող խնդիրների քննարկումն է, ապա Ադրբեջանի ներկայացուցիչը իր մասով արձանագրել է այդ ծրագրի իրականացմանը խանգարող երկու հիմնական խոչընդոտ՝


1. ՀՀ իրական և ազգային ընդդիմություն։


2. Իրանի Իսլամական Հանրապետություն»։


Աղբյուրը՝ Zham.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր