Հունիսի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Սամվել Կարապետյանը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ. Գոհար Մելոյան       Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում, «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում    

29 հուլ 2022 11:50

Պետք է զգուշանալ.Իրանը վերածվում է միջուկային պետության. անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Իսրայելին՝ միջուկային ծրագրի դեմ սեփական ուժերով ռազմական հարձակման համար

Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը պնդել է, որ շատ շուտով Իրանը վերածվելու է միջուկային պետության և համոզմունք հայտնել, որ եթե միջուկային զենքի չտարածվելու մասին մասին պայմանագիրը չեղարկվի, Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան կարող են ընդօրինակել Իրանի մեթոդները։ Այս թեմայով Բարաքը հոդված է հրապարակել «Time» ամսագրում,  տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բարաքը կոչ է արել ԱՄՆ-ին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Իսրայելին՝ Իրանի միջուկային ծրագրի դեմ սեփական ուժերով ռազմական հարձակում իրականացնելու համար։


Այս համատեքստում իսրայելցի գործիչը նշել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն համատեղ կարող են Իրանի կարևորագույն օբեկտների դեմ օպերացիա անել և դրանք ոչնչացնել։

«Սակայն, երբ Իրանը դե ֆակտո միջուկային պետություն դառնա, այդ օպերացիան չի կարող ազդել Իրանի միջուկային հզորության վրա»,- գրել է նա։

Նրա կարծիքով՝ Իրանի միջուկային ծրագիրը կարող է կասեցնել «պատերազմի սպառնալիք» պարունակող իրատեսական դիվանագիտական վերջնագիրը։


Էհուդ Բարաքը պնդում է, որ եթե Իրանը ձեռք բերի միջուկային լիարժեք կարողություն, Թեհրանի վարչակազմը կարող է գործել այնպես, ինչպես ցանկանում է, որպեսզի «հակամարտություն և անկայունություն» առաջացնի ողջ տարածաշրջանում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր