Հունիսի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Սամվել Կարապետյանը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ. Գոհար Մելոյան       Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում, «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում    

29 հուլ 2022 15:25

Այսօր փորձելու է ինձ նորից կալանավորել. ինձ հետապնդում են անձնական պատճառներով. դատական նիստը հետաձգվեց

Հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն այսօր՝ հուլիսի 29-ին, նախքան դատական նիստի մեկնարկը՝ լրագրողների հետ հարզացրույցի ժամանակ, հայտարարեց, որ իրեն այսօր կալանավորելու են, և որ դա քաղաքական հետապնդում է։


«Ես նախօրեին հայտնվեցի ազատության մեջ, քանի որ կալանքի ժամկետը լրացավ: Այո, սա հետապնդում է Նիկոլ Փաշինյանի կողմից: Իր անձնական պատճառների մասին ես չեմ ուզում աօսր րեւէ հայտարարություն անել: Ի վերջո, դա հանրությանը հայտնի կդառնա: Բայց այն, որ սա քաղաքական հետապնդում է, այն, որ սա տարածվում է ընտանիքիս մյուս անդամների նկատմամբ, որևէ կասկած չկա։


Դուք գիտեք, որ երեկ եղբայրս հայտարարեց, որ ինքը հեռանում է Կենտրոնական բանկից։ Նա չի հեռանում Կենտրոնական բանկից․ 18 տարի աշխատելուց հետո, լինելով էդ բանկի առավել հեղինակավոր, պատկառելի և փորձառու ղեկավարներից մեկը, նա ստիպված է եղել հեռանալ, քանի որ Նիկոլ Փաշինյանի դրդմամբ դա նրանից պահանջել են և պահանջել են բացարձակ ապօրինի, քանի որ ԿԲ-ն անկախ մարմին է, գործադիր իշխանությունը որեւէ իրավունք չունի խանվելու ԿԲ գործերին»,-ասաց Չալաբյանը և հավելել, թե քանի որ այդ «միջամտությունը» ապօրինի է, ժամանակը կգա, և մեղավորները պատասխան կտան։


Անդրադառնալով հարուցված քրեական գործին, Չալաբյանն ասաց. «Սա ընդամենը պղպջակ է, թքած-կպցրած գործ է, որի միակ նպատակը եղել է ինձ ապօրինի կերպով ազատությունից զրկելը: Ինձ կալանավորելու եւ կալանքը երկարաձգելու որոշումներն ապօրինի են: Դրա համար այդ որոշումները կայացրած դատավորի՝ տխրահռչակ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ իմ փաստաբաններն արդեն կարգապահական վարույթ են հարուցել»:


Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր