Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 հուլ 2022 16:26

Հրաժարվել Ադրբեջանի հետ այս նախագծից,ոչ մի դեպքում չվավերացնել մի համաձայնագիր, որը կհանգեցնի ռուսական գազից կախվածությունը ադրբեջանական գազից կախվածության փոխարինմանը

Ֆրանսիական հայտնի Le monde պարբերականը անդրադարձել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի՝ Ադրբեջանում գազի պայմանագրի մասին հայտարարությանը, որով Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ծավալները կաճեն։

Պարբերականը շեշտում է, որ Ուկրաինայում պատերազմը և եվրոպական առաջնորդների համար Ռուսաստանի կողմից սպառնացող վտանգը քաղաքական օրակարգի առանցքում են դրել էներգետիկայի հարցը: Այս նուրբ համատեքստում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հուլիսի 18-ին անձամբ մեկնեց Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու՝ մեծ աղմուկով հայտարարելու նոր համաձայնագրի մասին, որի նպատակն է կրկնապատկել ադրբեջանական գազի ներմուծումը դիվերսիֆիկացնելու նպատակով:  Ի հավելումն այն, որ այս նախաձեռնությունը շարունակում է մեր մոլորակի ռեսուրսների շահագործման կատաղի մրցավազքը, այս որոշմամբ Եվրամիությանը դնում է ռազմատենչ նկրտումներ ունեցող պետությունից նոր կախվածության մեջ։

Le monde-ը գրում է, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նոր համաձայնագրի մասին հայտարարությունը, որի նպատակն է կրկնապատկել ադրբեջանական գազի ներկրումը` մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու նպատակով, սարսափեցնում է բոլորին, ովքեր գիտեն Ադրբեջանի ղեկին գտնվող բռնապետության կողմից գազային եկամուտների օգտագործման մասին, որը ոչ միայն աջակցում է նույն կլանի գլխավորությամբ մի ռեժիմի, որը թույլ է տալիս ավելի քան երեսուն տարի մարդու իրավունքների բոլոր հնարավոր խախտումները, այլև ֆինանսավորում է զենքի գնումը, որովոչնչացնում են հայերին Լեռնային Ղարաբաղում կամ Հայաստանի Հանրապետությունում։

Ավելին, սա հակասում է էկոլոգիական անցումային պարտավորություններին և ավելի ինքնիշխան Եվրամիության համար ավելի կանաչ էներգիայի պահանջարկին:

Պարբերականում կոչ է արվում  Եվրահանձնաժողովին հրաժարվել Ադրբեջանի հետ այս նախագծից, իսկ Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաև Եվրախորհրդարանին, ոչ մի դեպքում չվավերացնել մի համաձայնագիր, որը կհանգեցնի ռուսական գազից կախվածությունը ադրբեջանական գազից կախվածության փոխարինմանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր