Ջախջախիչ պատժամիջոցների նոր փաթեթ Եվրահանձնաժողովից.Ռուսական բանկերի համար անհասանելի կդարձնենք եվրոպական ֆինանսական շուկաները

«Պատժամիջոցների այս փաթեթով մենք կթիրախավորենք Ռուսաստանի տնտեսության ռազմավարական ոլորտներ՝ արգելափակելով այնպիսի տեխնոլոգիաների և շուկաների հասանելիությունը, որոնք առանցքային են Ռուսաստանի համար։ Մենք կթուլացնենք Ռուսաստանի տնտեսության հիմքերը և արդիականացման նրա կարողությունները։ Բացի այդ, մենք կսառեցնենք ռուսական ակտիվները Եվրոպական միությունում և ռուսական բանկերի համար անհասանելի կդարձնենք եվրոպական ֆինանսական շուկաները»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին վաղ առավոտյան հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա հայտարարությունից հետո Ուկրաինայի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևում պայթյուններ են լսվել։ Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հաղորդել է, որ երկրի պետական սահմանը հարձակման է ենթարկվել ռուսական զորքերի կողմից Ռուսաստանի և Բելառուսի տարածքից, ինչպես նաև Ղրիմից։