«Չերեզ Ադրբեջանի հարավ՝դեպի Ռուսաստան» թեզը լրիվ «վերջն» է .Մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանով հաղորդակցություն ունենալ Իրան,եթե մենք ուղիղ հաղորդակցություն ունենք

Սյունիքով Թուրքիայի ու Ադրբեջանի ցամաքային անխափան կապի հաստատումը եղել է թուրքերի երազանքը։ Դրա մասին են երազել թե Սուլեյման Դեմիրելը եւ թե Հեյդար Ալիեւը։ Դա ոչ թե «հայկական խաչմերուկ» է,այլ՝ պանթուրքիզմի։ Հայասատանն Իրանին սահմանակից պետություն է։
Իրան-Հայաստան ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի ։ Մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն ունենալ Իրանի հետ,եթե մենք Իրանի հետ ուղիղ հաղորդակցություն ունենք։ Ի՞նչ կենսական շահ կա ։ Չկա։
Ուրեմն մանիպուլյացիա մի արեք։ Իսկ կապիտուլյանտների «չերեզ Ադրբեջանի հարավ՝դեպի Ռուսաստան »թեզը լրիվ «վերջն» է։ Այդքան չհարգել ձեր պատմության ու աշխարհագրության ուսուցիչներին չէր կարելի…»։