Եթե «Պատիվ ունեմ»–ը չունի ՔՊ-ականների ստորագրություններ, չի բերում 54 ստորագրություն, «իմպիչմենտի» գործընթացը հօգուտ վարչապետի է լինելու          Սրանք փորձում են վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր, երբ եկեղեցի մտնելը ռիսկ էր       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով    

03 օգոս 2022 12:35

Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմը կհանգեցնի միջուկային տերությունների միջև հակամարտության.ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն. Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմը կհանգեցնի միջուկային տերությունների միջև հակամարտության


ՌԴ ԱԳՆ-ի զենքի չտարածման և վերահսկման վարչության փոխտնօրեն Իգոր Վիշնևեցկին ասել է, որ Ռուսաստանի դեմ հիբրիդային ռազմական արշավ է սանձազերծվել, որը կարող է հանգեցնել միջուկային տերությունների միջև հակամարտության։ Այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ում Միջուկային զենքի չտարածման պայմանագրին (NPT) մասնակից երկրների համաժողովում, փոխանցում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։


«Հիբրիդային ռազմական արշավ է սանձազերծվել Ռուսաստանի դեմ, որը ստիպված է պաշտպանել իր օրինական իրավունքը՝ ապահովելու իր հիմնարար անվտանգության շահերը, ինչը հղի է միջուկային տերությունների միջև ուղիղ բախման սահումով», - ասել է Վիշնևեցկին:


Ավելի վաղ Իգոր Վիշնևեցկին իր ելույթի ժամանակ ասել էր, որ միջազգային անվտանգության և ռազմավարական կայունության ոլորտում իրավիճակը վերջին շրջանում սրընթաց վատթարանում է։


Հուլիսի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ռուսաստանը «նոր տեսակի գլոբալ հիբրիդային պատերազմ» է սանձազերծել Ուկրաինայի հակամարտությունում իր գործողություններով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր