Թշնամին կարևոր բարձունք է գրավել Նարեշտարի մոտ. ազերիները ամենայն հավանականությամբ շատ հստակ գիտեն հայերի կողմից չպահպանվող և անպաշտպան մնացած ռազմավարական կետերը

Դրմբոնի զորամասում ադրբեջանական բայրաքթարը 8 հայկական բեռնատար տրանսպորտային միջոց է ոչնչացրել։
Հայ զինվորների և տեխնիկայի` բայրաքթարից խոցման կադրերը Ադրբեջանի ՊՆ-ն արդեն հրապարակել է:
Հետաքրքիր է, որ ժամկետային զինծառայողներին Հայաստանի իշխանությունների կողմից Արցախից հանելուց հետո են հենց հիմնական բախումները եղել: Իսկ նման կոորդինացիան մեծ կասկածներ է հարուցում` հարձակման մասին Երևան-Բաքու գաղտնի պայմանավորվածության հնարավորության առումով:
Վերջին օրերի հարձակման արդյունքում հայկական կողմը նոր տեխնիկա, նոր տարածքներ, նոր կարևորագույն ռազմավարական բարձունքներ և անձնակազմի ու զինուժի անփոխարինելի կորուստներ է ունեցել: