Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

04 օգոս 2022 13:49

Բաքուն անհանգստացած է, որ իր ժողովրդի մեջ իրանական ռազմական տեխնիկայի տեղաշարժը ցույց տվող տեսանյութերը կարող են խուճապ և դժգոհություն առաջացնել

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր տելեգրամյան ալիքում գրում է․


«Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան փորձում է ամեն կերպ կասկածի տակ դնել դեպի Ադրբեջանի սահման իրանական ռազմական տեխնիկայի շարժի մասին տեսանյութ հրապարակած՝  Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ասոցացվող տելեգրամյան ալիքի հավաստիությունը։


Անշուշտ, տելեգրամյան այդ ալիքը պաշտոնական չէ, բայց այն չի էլ կարող պաշտոնական լինել, որովհետև «Տելեգրամ» հավելվածն Իրանում պաշտոնապես փակ է։


Սակայն, մեղմ ասած, տխմար պետք է լինել կարծելու, որ նման ալիք կարող է գործել առանց իրանական պետական մարմինների գիտության, ուղղորդման և համակարգման։


Իսկ ինչո՞ւ են արհեստածին Ադրբեջանում այդքան վախենում այդ ալիքում հրապարակված իրանական ռազմական տեխնիկայի տեղաշարժը ցույց տվող տեսանյութից։ Որովհետև Բաքվի բռնապետի քարոզչամեքենան լուրջ և հիմնավոր անհանգստություն ունի, որ հենց ադրբեջանական հասարակության մեջ նման նյութերը կարող են ոչ միայն խուճապ, այլ նաև դժգոհության լրացուցիչ ալիք ի հայտ բերել՝ հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչպես են այժմ Իրանից «ոչ պաշտոնական» լրատվական դաշտում հարվածներ հասցվում Բաքվի բռնապետական վարչախմբին ադրբեջանցի հավատացյալ շիաների նկատմամբ բռնաճնշումների պատճառով»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր