Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

05 օգոս 2022 16:59

Ադրբեջանն սկսել է հրապարակել Լաչինում իր մահացած զինվորների տվյալները՝ դրանք ներկայացնելով որպես ոչ մարտական պայմաններում մահեր

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Ադրբեջանն սկսել է հրապարակել Լաչինում իր մահացած զինվորների տվյալները՝ դրանք ներկայացնելով որպես ոչ մարտական պայմաններում մահեր։

Մասնավորապես, Անար Կազիմովի սպանվելուց հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե ծանր վիճակում է Թայիր Ալիև անունով մի զինվոր, վիրավորվել է անհասկանալի պայմաններում, ապրելու հնարավորությունը զրոյական է։

Եվս մեկ զինվորի՝ Սամիր Խուդիևի մասին հայտարարելիս Ադրբեջանի ՊՆ-ն նշել է, որ նա Լաչինում կանգնած տեղում ընկել ու մահացել է։

Հիշեցնեմ, որ 2022-ի օգոստոսի 1-ից սկսած՝ Ադրբեջանը Լաչինի միջանցքի մոտակայքում ագրեսիվ գործողություններ է իրականացնում Արցախի Շուշիի շրջանի Եղցահող բնակավայրի ուղղությամբ։ Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո թշնամին մեծ թվով զենքի և մարդկային կորուստներ է տվել, որոնց մասին խուսափում է խոսել, բայց աստիճանաբար բացահայտում է այլ հանգամանքների ներկայացմամբ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր