Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում          Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»       Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»    

06 օգոս 2022 11:52

Բերձորն ու Աղավնոն հանձնում են.ՀՀ-ն Արցախին կապող բոլոր ենթակառուցվածքները կհայտնվեն Ադրբեջանի լիարժեք վերահսկողության ներքո

Օգոստոսի 5-ին Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանը հայտնել է, որ իրենց ժամանակ է տրվել մինչև օգոստոսի 25-ը` գյուղը լքելու: Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի փոխանցմամբ, նույն ժամկետն է նշվել նաև Բերձոր քաղաքն ազատելու համար:


Ժամկետների մասին վերջիններիս հայտնել է Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը[1]:



«Այսքան ժամանակ մեզ չէին աջակցում, զորք չէին բերում: Ժողովրդին, եթե զենք բերեն տան, հզորացնեն, բոլորն էլ պայքարող են: Ոչ ոք էլ չի ուզում իր տնից դուրս գա»,- նշել է Չաուշյանը:


Հիշեցնենք, որ Բերձոր քաղաքը և նրա շրջակայքի հատվածը՝ «Լաչինի միջանցք» անվամբ Հայաստանի և Արցախի հանրապետություններն իրար կապող այն կենսական ճանապարհն է, որի հանձնումով փաստացի Արցախը կտրվելու է մայր Հայաստանից[2]: Բացի այդ այս ամենը նաև առաջ կբերի հումանիտար ճգնաժամ 1000-ից ավել մարդու համար, որոնք ստիպված կլինեն լքել իրենց տները: Իսկ Հայաստանի Հանրապետությունը Արցախին կապող բոլոր ենթակառուցվածքները (էլեկտրա- և այլ հաղորդալարեր, գազատար և այլն) կհայտնվեն Ադրբեջանի լիարժեք վերահսկողության ներքո։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր