ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

06 օգոս 2022 20:05

Տեսանյութ .ԻՆչպես է կինը նորածնին նետում աղբարկղը

Ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի Հոբս քաղաքի բնակչուհին, ով չգիտեր սեփական հղիության մասին, անսպասելիորեն երեխա է լույս աշխարհ բերել ու նետել աղբարկղը։ Այս մասին հայտնում է The Daily Beast-ը։
18-ամյա Ալեքսիս Ավիլան անսպասելի ծննդաբերությունից մի քանի օր առաջ ստամոքսի ջղաձգումներ է ունեցել, սակայն միայն բժշկի դիմելուց հետո է պարզել, որ հղի է։ Հաջորդ օրը ծնվել է նրա երեխան։
 
Կնոջ խոսքով՝ ինքը խուճապի է մատնվել ու նորածինին դրել աղբի տոպրակների մեջ, որից հետո տարել է աղբարկղ։ Ավելի ուշ նրան հայտնաբերել են մարդիկ, ովքեր աղբի մեջ թանկարժեք իրեր էին փնտրում։ Նորածնի վիճակը գնահատվում է կայուն։
 
Այն պահը, երբ ամերիկուհին նետում է փաթեթը, ֆիքսվել է տեսախցիկների կողմից։ Ավիլան ձերբակալվել է և մեղադրվել սպանության փորձի և երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր