Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 485.851 է. ՆԳՆ          ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել       Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը    

08 օգոս 2022 11:49

Ադրբեջանական զորքերը սեղմում են օղակը, մեծացնում ճնշումը.մինչև Երևան շարժվելու լեգիտիմ հիմքեր է նախապատրաստում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. 


«Մեկ շաբաթ է բոլոր մանրամասներով ուսումնասիրում եմ ադրբեջանական վերջին ագրեսիայի դրդապատճառները։ Ե՛վ քաղաքական, և՛ ռազմական, և՛ ռեգիոնալ տեսանկյունից, դետալային, հաշվարկված օպերացիա էր։


Ադրբեջանի՝ այս փուլի համար նախանշած քաղաքական պահանջները ՀՀ իշխանությունները հրատապ կերպով իրականացրեցին, իսկ ռազմական առումով՝ ադրբեջանական զորքերը վերադասավորումներ/վերադիրքավորումներ իրականացնելով Արցախի ուղղությամբ, սեղմում են օղակը՝ մեծացնում ճնշումը։


Ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում, Հայաստանի իշխանությունը գործելու, քայլ անելու հնարավորություն այլևս չունի, եթե նույնիսկ ինչ-ինչ հրաշքով, նման ցանկություն առաջանար։


Այս ծանր պայմաններում հնարավորության պատուհան կարող է բացվել միայն այն դեպքում, եթե ՀՀ-ում տեղի ունենա իշխանափոխություն, հակառակ դեպքում Ադրբեջանը մինչև Երևան շարժվելու լեգիտիմ հիմքեր է նախապատրաստում և որքան իրավիճակը թույլ տա՝ կշարժվի առաջ»։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր