Երևանում «Range Rover»-ով կասկադյորական ավտովթարի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալի որդին է          Հրդեհ՝ «Գարաժ մոլ»-ում, ահազանգ է ստացվել, որ «Գարաժ մոլում» կրակ և ծուխ են նկատվում       Ձյուն, բուք, մերկասառույց, ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ    

08 օգոս 2022 13:10

Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին հետագա «սադրանքների» անթույլատրելիության մասին,Թուրքիան եղել և մնում է «ճշտի» կողմում

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը հայտարարել է, որ «Թուրքիան եղել և մնում է «ճշտի» (չակերտները` Tert.am) կողմում, հանդես է գալիս «արդարության» (չակերտները` Tert.am) օգտին», գրում է Anadolu գործակալությունը:


«Այդպես էր Ղարաբաղի հարցում։ Մենք տասնամյակներ շարունակ հայտարարում էինք «ադրբեջանական հողերի» (չակերտները` Tert.am) «օկուպացիայի» (չակերտները` Tert.am) անթույլատրելիության մասին»,- ասել է Չավուշօղլուն։


Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Անկարան շարունակում է ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն ապահովելու, համագործակցության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։


«Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին հետագա «սադրանքների» (չակերտները` Tert.am) անթույլատրելիության մասին»,- ասել է թուրք նախարարը։


«Մեր երկիրը ոչ մի երկրի թշնամի չէ. բոլոր նրանք, ովքեր հակառակն են պնդում, կողմնակալ են»,- շեշտել է Չավուշօղլուն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր