Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է    

08 օգոս 2022 13:49

Ադրբեջանում զգուշացնում են աշակերտների ծնողներին չթույլատրել իրենց երեխաներին մասնակցել շիայական սգասացության արարողություններին, քանի որ դրանից օգտվում է «հայերի կողմից հանդես եկող իրանական քարոզչությունը»

Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացության ներսում և դրա շուրջ բավական լուրջ զարգացումներ են ընթանում շիայական զարթոնքի համատեքստում, Տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։


«Չնայած Բաքվի բռնապետի քարոզչամեքենան ամեն ջանք գործադրում է, որպեսզի թաքցնի այն զգալի քարոզչական և անվտանգային ռեսուրսի ծախսը, որով այս գոյացության անվտանգության մարմինները փորձում են արգելել կամ ճնշել շիայական սգասացության ամիս Մուհարրամի ընթացքում կրոնական հողի վրա տեղի ունեցող շիա հավատացյալների փաստացի անհնազանդության գործողությունները, այնուամենայնիվ, համացանցում պարբերբար հայտնվում են «անցանկալի» կադրեր շիա հավատացյալների ընդվզումներից։


Հսկայական է Իրանից եկող սոցցանցային «ոչ պաշտոնական» և արդեն իսկ խորհրդարանի պատգամավորների մակարդակով փաստացի պաշտոնական քարոզչական ճնշումը, որի ուժգնության մասին է վկայում Շամխորի շրջանի դպրոցներից մեկի տնօրենի՝ համացանցում հայտնված արհեստածին Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանձնարարականով կազմված ձայնային ուղերձը, ինչով վերջինս զգուշացնում է աշակերտների ծնողներին չթույլատրել իրենց երեխաներին մասնակցել շիայական սգասացության արարողություններին, քանի որ դրանից օգտվում է «հայերի կողմից հանդես եկող իրանական քարոզչությունը»։


Այս ամենին զուգահեռ, Լոնդոնում արհեստածին Ադրբեջանի դեսպանատան գրավումը շատ ավելի արմատական շիայական ցանցի կազմակաերպություններց մեկի կողմից էլ ավելի է բարդացրել Բաքվի բռնապետի վիճակը ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտերկրում»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր