Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը          Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները       Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

09 օգոս 2022 11:59

Առաջարկում եմ Ֆրանսիայի հրապարակին փոխարինող վրանային նստացույցի վայր դիտարկել Աղավնո համայնքի դպրոցի հարակից տարացքը

Առաջարկում եմ Ֆրանսիայի հրապարակին փոխարինող վրանային նստացույցի վայր դիտարկել Աղավնո համայնքի դպրոցի հարակից տարացքըՍարգիս Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Դիմում եմ հրապարակային խորհրդարանական ողջ ընդդիմությանը և խնդրում եմ շարունակել ձեր պայքարը ,բայց տվյալ դեպքում  Արցախի Հանրապետության Աղավնո, Բերձոր, Սուս և Եղցահող համայնքներում, առաջարկում եմ Ֆրանսիայի հրապարակին փոխարինող վրանային նստացույցի վայր դիտարկել Աղավնո համայնքի դպրոցի հարակից տարացքը։

 

Դիմում եմ Աղավնո համայնքի ավագանու անդամներին  այդ տարածքը անվանակոչել «Ֆրանսիայի հրապարակ», որպեսզի մեր ընդիմությունը իրեն ավելի հարմարավետ զգա հոգեբանորեն։ Միանշանակ վստահ եմ, որ ընդիմության նման քայլը 100% ով կփոխվի ստեղծված իրավիճակը։ Գոնե այս քայլով մեկ անգամ իրապես դուրս եկեք Նիկոլի անիշխանության և ապազգային գործելաոճի դեմ, եթե ձեր համար իրապես ցավ է այդ համայնքների հողային կորուստը և մեր հայրենակիցների ճակատագիրը ուրեմն ապացուցե'ք, որ խորհրդարանական ձեր արձակուրդը կփոխարինեք այս աշխատանքային և հայրենանվեր գործով։ Եթե դուք ազգային գաղափարի կրողներ եք և ոչ թե Նիկոլի աջակից կամ ուժային որևէ կենտրոնի կամակատար և ձեզ չեք համարում գլոբալիստական համակարգի մասնիկ կամ գործիք, արե'ք այդ քայլը ձեր աջակիցների հետ միասին, ֆբ տիրույթում ստատուս գրելու փոխարեն կանգնեք մեր հայրենակիցների կողքին և մեր հերոսների արյամբ ազատագրված տարածքների պաշտպանի դերում։


Հարգելի հայրենակիցներ, վստահ եղեք, որ խորհրդարանական ընդդիմության 20.000 ից ավել աջակիցների և համակիրների պարագայում կստեղծվի պատային վիճակ և անհնար կդառնա հողերի հետագա հանձնման ընթացքը, միայն այս քայլով կլինի հնարավոր, կանխել նոյեմբերի 9-ի իրավական ոչ մի հիմք չունեցող հետևանքների հողահանձման շարանը։ Այսօր յուրաքանչյուրս պարտավոր ենք սատար կանգնել մեր հայրենակիցներին:


Ամենօրյա նստացույցի, ապա հանրահավաքի և քայլերթի  Աղավնո -Բերձոր-Աղավնո ասֆալտապատ երթուղով քայլելու պարագայում շատ բան կփոխվի։

Խնդրում եմ երկրորդ և երրորդ նախագահները չմասնակցեն այս նստացույցին խնայելով իրենց առողջությունը։ Դե ի գործ եթե իրոք ձեր պայքարը անկեղծ է մեր երկրի և հողի համար է, այլ ոչ թե Նիկոլի իշխանության երկարաձգման համար։ Այսօր այսքանը։ Սպասում եմ պաշտոնական  արձագանքի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր