Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»       Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են    

10 օգոս 2022 10:17

Դավիթ Գալստյանին` Պատրոն Դավոյին, նոր մեղադրանք է առաջադրվել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված ՊՆ գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գործով ԱԱԾ-ն նաեւ մեղադրանք է առաջադրել բանակին զենք մատակարարող հայտնի գործարար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին, եւ նրա քրոջորդուն՝ Արթուր Բաղդասարյանին:


Նախկին ու ներկա իշխանությունների օրոք զենքի առեւտրով ու ներկրմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը եւ քրոջորդին կալանքի տակ էին մինչեւ ՊՆ գեներալին կալանավորելը: Այսօր նրանք ազատության մեջ են, իսկ գեներալ Հարությունյանը կալանքի տակ է: Ինչպես, ինչի դիմաց՝ անհասկանալի է: Գալստյանը կարողանում է բոլոր իշխանությունների օրոք հարցեր լուծել, անպատիժ մնալ:




Դեռեւս երկու տարի առաջ տեղեկացրել էինք, որ արտերկրում գրանցված Mosston Engineering ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը իր ընկերության տնօրեն Արթուր Բաղդասարյանի հետ 2018 թվականի ընթացքում ՊՆ-ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ-ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ: Դրանց դիմաց Գալստյանը 1 մլն 83.000 ԱՄՆ դոլար գումար է ստացել: Փաստորեն, չկրակող արկերը պետության վրա վաճառողը ազատության մեջ է»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր