Երևանի Նար-Դոս փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել          Արտակարգ դեպք՝ Երևանում, հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող շենքի բնակարաններից մեկի պատշգամբում       Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին    

11 օգոս 2022 16:55

Շուշիի հատակագծով այգի են սարքում, որ անգամ տիեզերքից երևա.Չճանաչեցինք էն, ինչ մերն էր, չսիրեցինք էն, ինչ մերն էր, դրա համար էլ տվեցինք

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է.

«Արցախի հարավը թունելներով Շուշիին կապող ճանապարհին հենց Շուշիի մոտ կամուրջներից մեկն արդեն սարքել են, մյուսն էլ շուտով կավարտեն։ Իսկ նույն հարավից Շուշի տանող և 0-ից սարքած ավտոմոբիլային ճանապարհին Շուշիի հատակագծով այգի են սարքում, որ անգամ տիեզերքից երևա։ Եվ էս ամենն ընդամենը 20-21 ամսում։

Իսկ մենք Խնձորեսկից Քաշաթաղի հարավ իջնող ռազմավարական և շրջանի վերաբնակեցման համար կենսական նշանակություն ունեցող  Խնձորեսկ-Որոտան-Իշխանաձոր-Աղաձոր/Արծվաշեն-Միջնավան մոտ 80 կմ ճանապարհը 26 տարվա մեջ չասֆալտապատեցինք անգամ...

Չճանաչեցինք էն, ինչ մերն էր, չսիրեցինք էն, ինչ մերն էր, դրա համար էլ տվեցինք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր