Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

17 օգոս 2022 13:40

Տեղի ունեցավ «Սուրմալուի» ողբերգությունը, 2-րդ պլան մղվեց Բերձորի և Աղավնոյի հանձնումը...դեռ «Սուրմալուի» վերքը բաց, իսկ մեզ ահաբեկում են մետրոյում ռումբ տեղադրելու մասին տեղեկատվությամբ..

Արցախի ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է․

«Ժամանակ առաջ Սև լճից էինք խոսում, հետո տեղի ունցան Փառուխի սրացումները և մենք մոռացանք Սև լիճը... Բոլորովին վերջերս Եղծանողից՝ Գանձասար հատվածում  արձանագրվեցին զինված բախումներ, մոռացանք Փառուխը...

Ապա օրակարգ բերվեց Բերձորի և Աղավնոյի բնակչության տարհանման հարցը, մոռացանք Եղծահողից Գանձասար ձգվող բարձունքների հանձնման մասին...

Տեղի ունեցավ «Սուրմալուի» ողբերգությունը, երկրորդ պլան մղվեց Բերձորի և Աղավնոյի հանձնումը... Այսօր դեռ «Սուրմալուի» վերքը բաց, իսկ մեզ ահաբեկում են մետրոյում ռումբ տեղադրելու մասին տեղեկատվությամբ... Թե ինչ կհաջորդի դրան, ցույց կտա վաղը...

Բայց որ սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է, դրանում, գրեթե,  համոզված եմ...»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր