Առաջիկայում Կենդանակերպի նշանները կզգան խորը փոխակերպումներ, որոնք կբարելավեն իրենց կյանքը          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ    

18 օգոս 2022 13:43

Տեսանյութ.Թքել եմ իրենց տված փողի վրա, Ալիև, մենք գալու ենք, համբերի, ժամանակավոր ենք դուրս գալիս

«Ես իմ տունը վառում եմ, որ հոգիս հանգիստ քնեմ»,-ասում է Աղավնոյի բնակիչն ու հիշեցնում, որ իր եղբայրը  զոհվել է հայրենիքի համար։

Ասում է՝ մեղադրանքներից չի վախենում, ով ուզում է, թող մեղադրի։

«Կորցնելու բան չունենք, թուրքը պիտի գա վայելի՞, դա լինելու բան չի, ես եղբայր եմ կորցրել էս հողի համար։ Ես իմ երեխաների հետ պատերազմին եմ մասնակցել։ Ես էս ռեմոնտը արել եմ, ամեն ինչը ստեղծել եմ, որ թուրքը գա, վայելի՞»,-ասում է  նա հրապարակած տեսանյութում, մինչ մեկ այլ տղամարդ դյուրավառ հեղուկը լցնում է  հատակին ու տանը գտնվող կահույքին ու նշում՝ սրբություն ունեցող հայն այդպես պետք է մտածի։

«Թքել եմ իրենց տված փողի վրա։ Ալիև, մենք գալու ենք, համբերի, ժամանակավոր ենք դուրս գալիս»,-ասում է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր