Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

18 օգոս 2022 15:46

Ուկրաինայի ԶՈւ-ն մտադիր է Զապորոժիեի ԱԷԿ-ում բեմադրել տեխնածին աղետի սադրանք

Ուկրաինական զորքերը մտադիր են բեմադրել Զապորոժիեի ԱԷԿ-ում տեխնածին աղետի սադրանք: Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։
«Ըստ առկա տեղեկությունների՝ 2022 թվականի օգոստոսի 17-19-ը Ուկրաինա կատարած այցի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը պատրաստվում է Օդեսա քաղաք այցելել։ Մինչ այդ օրը Ուկրաինայի ԶՈւ-ն մտադիր է Զապորոժիեի ԱԷԿ-ում բեմադրել տեխնածին աղետի սադրանք, որը կայանում է ճառագայթման արտահոսքի, միջուկային թափոնների պահոցի ամբողջականության ոչնչացման ու ԱԷԿ-ի ռեակտորն արտակարգ աշխատանքի վիճակի դուրսբերման մեջ», - հայտարարել է նա:
Գեներալը պարզաբանել է, որ ուկրաինական զորքերի մտահղացմամբ` դա պետք է լինի ատոմակայանի տարածքում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողությունների, այդ միջուկային օբյեկտի շահագործմանը մասնակցող ռուս մասնագետների ոչ կոմպետենտության հետևանքը:
Գեներալի խոսքով` Զապորոժիեի ԱԷԿ-ում Կիևի սադրանքի նպատակը մինչև 30 կմ օտարման գոտի ստեղծելն է, միջազգային ուժեր մտցնելը և Ռուսաստանին միջուկային ահաբեկչության մեջ մեղադրելը:
Կիրիլովը նշել է նաև, որ Ուկրաինայի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծությունների շարունակման դեպքում կարող է քննարկվել №5 ու №6 էներգաբլոկները «սառը ռեզերվ» դուրս բերելու հարցը, ինչը կհանգեցնի կայանի կանգնեցմանը:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Այն բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ Կայանում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր