Տեսանյութ.Ինչու են մարդիկ զբաղվում ինքնախտորոշմամբ և ինքնաբուժմամբ, դրա անցանկալի հետևանքները          Մենք պետք է ընտրենք ամենակեր դառնալը, չեմ ուզում ագրեսիվ դառնալ, պարզապես ուզում եմ իմանանք ինչպես պաշտպանվել       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

19 օգոս 2022 16:35

«Կրակենի» գրոհայինները ցուցադրաբար գնդակահարել են մարտի դաշտից փախչող ուկրաինացի զինվորներին

«Կրակեն» ազգայնական խմբավորման զինյալները ցուցադրաբար գնդակահարել են ՌԴ զորքերի հարվածների տակ փախչող ուկրաինացի զինվորականներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Խարկովի մարզում դաշնակցային ուժերի հարձակողական գործողությունների հետևանքով Ուդի բնակավայրի շրջանում ջախջախվել են Ուկրաինայի զինված ուժերի մոտոհետևակային 58-րդ բրիգադի ստորաբաժանումները։ ՌԴ զորքի ճնշման տակ մնացած զորամիավորումները փախել են դիրքերից։ Խուճապը կանխելու և Ուկրաինայի անձնակազմին վախեցնելու համար «Կրակեն» խմբավորման ազգայնականները ցուցադրաբար գնդակոծել են իրենց դիրքերը լքած 58-րդ մոտոհետևակային բրիգադի 100 զինծառայողներին», - ասվում է ՌԴ ՊՆ-ի ամփոփագրում։

ԴԺՀ-ում ՌԴ ավիացիան ոչնչացրել է «Ազովի» (ՌԴ-ում արգելված խմբավորում) և «Այդարի» ավելի քան 50 ազգայնականների։
«Մեկ օրում խոցվել են Ուկրաինայի ԶՈւ կառավարման 6 կետեր, այդ թվում ԴԺՀ-ում 115-րդ մեքենայացված բրիգադի կառավարման կետը, ինչպես նաև կենդանի ուժ և զինտեխնիկա 247 շրջաններում։ ԴԺՀ-ում, Խերսոնի և Խարկովի մարզերում ոչնչացվել են հրթիռահրետանային սպառազինության և ռազմամթերքի 4 պահեստներ, ԱՄՆ արտադրության М777 հաուբից Զապորոժիեի մարզում», - հայտնում է ՊՆ-ն։

Խերսոնի մարզում ռուսական ՀՕՊ համալիրները մեկ օրում «HIMARS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 12 արկ են որսացել։
«Խարկովի մարզում կալանվել է «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռ, ինչպես նաև համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 2 արկ, ԼԺՀ-ում` ԱՄՆ արտադրության երկու հակառադիոլոկացիոն հրթիռ», - ասվում է գերատեսչության ամփոփագրում։

ՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում Խարկովի և Նիկոլաևի մարզերում 13 ուկրաինական անօդաչու է խոցել։
Ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է 1770 անօդաչու, ինչպես նաև 267 ինքնաթիռ, 148 ուղղաթիռ, 366 ԶՀՀ, 4347 տանկ և այլ զրահամեքենա, ՀԿՌՀ 807 մարտական մեքենա, 3315 դաշտային հրետանու զենք և ականանետ, 4958 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր