Կենդանակերպի այս նշանները հուլիսին կզգան ուժեղ մոլորակային աջակցություն՝ բախտի, աճի և նոր հնարավորությունների ժամանակաշրջան կլինի          Տեսանյութ. Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի մինչև 35 աստիճան       Տավուշի մարզի Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել    

22 օգոս 2022 10:33

Արհեստական անձրև կստեղծեն քիմիկատների օգնությամբ՝ ռեկորդային երաշտից բերքը փրկելու համար

Չինաստանի իշխանությունները ծրագրել են արհեստական անձրև առաջացնել քիմիկատների օգնությամբ՝ ռեկորդային երաշտից բերքը փրկելու համար: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:


Ընթացիկ ամառը Չինաստանում ամենաշոգն էր 61 տարում: Երաշտը կիսով չափ դատարկել է ջրամբարները և հանգեցրել բերքի չորացման: Անցած շաբաթ, բնակչության համար էլեկտրաէներգիա տնտեսելու համար, փակվել են Սիչուան նահանգի գործարանները: Պատճառը օդորակիչների օգտագործման պահանջարկի կտրուկ աճն է: Օդի ջերմաստիճանը հասել է +45 աստիճանի:



Գյուղատնտեսության նախարար Թան Ժենցզյանի խոսքով՝ առաջիկա 10 օրը Չինաստանի հարավում բրնձի բերքի համար «առանցքային շրջան» է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր